четверг, 16 мая 2013 г.


1. Տիպիկ անգլիական նախաճաշ
English breakfast 50 of the World’s Best Breakfasts
Նախաճաշում լինում է լոբի, նրբերշիկ, բեկոն, ձու, սունկ և կարմրացրած հաց: Անշուշտ, այս ամենին կհաջորդի մեկ բաժակ թեյը և սև պուդինգը:
2. Նախաճաշը Իրանում
Iran 50 of the World’s Best Breakfasts
Այն սովորաբար ընդգրկում է նաան հաց կարագի և ջեմի հետ: Իրանցիները նախաճաշին հաճախ ուտում են նաև հալիմ: Հալիմը ցորենի, դարչինի, կարագի և շաքարի խառնուրդ է, որը եփվում է ծեծված մսի հետ՝ մեծ կարասներում: Այն ուտում են տաք կամ սառը: Իրանցիները ունեն նաև ձվածեղի սեփական տարբերակը:
3. Կուբայի նախաճաշ
Cuban coffee and bread 50 of the World’s Best Breakfasts
Կուբայի նախաճաշը սովորաբար ընդգրկում է քաղցր սուրճ կաթի կամ մի պտղունց աղի հետ: Կուբային հատուկ հացը կարմրացնում են, վրան քսում կարագ և կտրտում երկարությամբ՝ սուրճի մեջ թաթախելու համար:
4. Լեհական նախաճաշ
Poland1 50 of the World’s Best Breakfasts
Ավանդական լեհական նախաճաշը ընդգրկում է հարած ձու, որը ծածկված է տնային պայմաններում պատրաստված  երշիկի և կարտոֆիլի յուղաբլիթների կտորներով: Ավանդական լեհական այս նախաճաշը անվանվում է ժաժեկզնիկա:
5. Իսպանական արագ նախաճաշ
Spain Pan a la Catalana 50 of the World’s Best Breakfasts
Իսպանական արագ նախաճաշ «Պան ա լա կատալանա»-ն կամ «պան ա լա տոմատե»-ն շատ պարզ, բայց համեղ իսպանական նախաճաշ է: Պարզապես տրորեք հացը թարմ սխտորի և մեծ քանակով հասած լոլիկի հետ, ապա ավելացրեք ձեթ և աղ: Որպես հավելում, իսպանացիներն ավելացնում են նաև պանիր կամ նրբերշիկ:
6. Համեղ մարոկկոյան նախաճաշ
Morocco breakfast1 50 of the World’s Best Breakfasts
Սովորաբար ընդգրկում է տարբեր տեսակի հաց՝ չատնիի, պանրի, ջեմի կամ էլ կարագի հետ: Մարոկկոյում կա նաև շատ համեղ, փափուկ հաց, որը կտրտում են մեծ կտորներով և սպիտակաձավարից բլիթ, որն անվանում են «բաղիր»:
7. Հավայան նախաճաշ
Hawaii breakfast 50 of the World’s Best Breakfasts
Ինձ թվում էր, թե Հավայան կղզիներում պետք է ուտեն միայն մրգեր: Անշուշտ, կան նաև օղաբլիթներ, սակայն դրանց էներգիան նրանք ծախսում են մի քանի րոպեների ընթացքում:
8. Շվեդական նախաճաշ
Swedish pancakes 50 of the World’s Best Breakfasts
Սովորաբար ընդգրկում է շվեդական բլիթը՝ պանկակորը: Այն բարակ, տափակ թխվածք է, որը պատրաստվում  է երկու կողմից կարմրացված խմորից, ինչպես՝ կրեպները: Շվեդական բլիթները մատուցվում են մրգային օշարակի հետ: 
9. Իսլանդական նախաճաշ
Iceland 50 of the World’s Best Breakfasts
Իսլանդական նախաճաշը, որը տաք և ջերմացնող է, ամենալավ միջոցներից մեկն է խավար և ցուրտ առավոտների դեմ: Շագանակագույն շաքարով համեմված վարսակի շիլան՝ ընկույզի մի քանի հատիկներով, պարզապես հրաշալի է:
10. Նախաճաշը Պորտուգալիայում
Portuguese breakfast 50 of the World’s Best Breakfasts
Նախաճաշը կազմված է համեղ և հեշտ պատրաստվող լցոնված կրուասաններից մեծ քանակությամբ սուրճի հետ, որոնք մատուցվում են արևի տակ:
11. Նախաճաշն Ավստրալիայում
Australian 50 of the World’s Best Breakfasts
Այստեղ միայն մի բաղադրամասն է որոշիչը՝ «Վեջեմիթը»: Ավստրալիա ճանապարհորդողների պայուսակում հաճախ կարելի է գտնել փակ տարա՝ լցված կպչուն շագանակագույն մասսայով: Դա հենց Ավստրալիայի ավանդական «Վեջեմիթն» է:
12. Բրազիլական նախաճաշ
Brazilian Breakfast 50 of the World’s Best Breakfasts
Մմմ... Մսի, պանրի և հացի համեղ ընտրանին Բրազիլիայի սովորական նախաճաշի մի մասն է կազմում: Հաճախ հանդիպում են նաև վարդանման կտրված զարդարանքներ, որոնք չգիտես թե ինչից են պատրաստվել:
13. Իտալական նախաճաշ
Italiano 50 of the World’s Best Breakfasts
Իտալացիների մոտ ծանր նախաճաշը անիրական է: Նրանք երևի թե խնայում են սեփական մարմինը ճաշին մի մեծ պանրով պիցցա կամ էլ ընթրիքին պեստո պաստա ուտելու համար: Սովորաբար իտալացիները նախաճաշին ուտում են կրուասաններ՝ մեկ բաժակ կապուչինոյի հետ:
14. Նախաճաշը Ուելսում
Welsh rarebit1 50 of the World’s Best Breakfasts
Միայն ի՞նձ  է թվում, թե նկարի պանրով հացի վրա ժպիտ կա: Կարմրացված հացը պանրի հետ իրականում անչափ համեղ նախաճաշ է: Միայն հալված պանրի տեսքը բավական է, որ ցանկություն առաջանա վրան ավելացնել ինչ-որ սոուս և ուտել: Բայց առջևում դեռ 36 նախաճաշ կա, պետք է սպասել...
15. Նախաճաշը Դանիայում
Danish breakfast 50 of the World’s Best Breakfasts
Այստեղ նախաճաշը լավագույններից մեկն է: Դանիական նախաճաշի ափսեում դուք հաճախ կգտնեք հաց, պանիր, սալյամի, խոզապուխտ, պաշտետ, մեղր, ջեմ և նույնիսկ շոկոլադ: Իհարկե զարմանալի է, բայց բեկոնը Դանիայում տարածված չէ: Ինչպե՞ս կարող էր այդպես լինել... Երևի թե ամբողջ բեկոնը Դանիայից ուղարկում են Անգլիա:
16. Ֆիլիպինյան նախաճաշ
Philippines e1312474301538 50 of the World’s Best Breakfasts
Հիմնականում կազմված է տեղական մրգերից, օրինակ՝ մանգոյից: Բացի այդ ուտում են նաև բրինձ՝ փոքր նրբերշիկների հետ, որոնք հայտնի են «լոնգանիսա» անունով (դուք դրանք կարող եք տեսնել նկարում): Այդ նրբերշիկները, տապակված սխտորի և աղի հետ, հայտնի են «սինանգագ» անվանումով: Սինանգագը ուտում են ձվի, մսի և լոբու հետ:
17. Նախաճաշը Ալյասկայում
Alaska breakfast 50 of the World’s Best Breakfasts
Հագեցած է եղջերվի մսով և ձվով, որը ուտում են բլիթների հետ: 
18. Ավանդական գերմանական նախաճաշ
German1 50 of the World’s Best Breakfasts
Երշիկը, տեղական պանիրը և նոր թխված հացը սովորական են գերմանական նախաճաշի համար: Այս ամենից հետո գերմանացիները սովորաբար խմում են սուրճ: 
19. Ամերիկյան նախաճաշ
amerifca 50 of the World’s Best Breakfasts
Ամերիկյան նախաճաշը ընդգրկում է տանը պատրաստված բարակ բլիթներ՝ օշարակի և հապալասների հետ, ինչպես նաև բեկոնի կտորներ:
20. Ֆրանսիական նախաճաշ
French breakfast 50 of the World’s Best Breakfasts
Կրուասան, կրուասան, ինչքան եմ ես սիրում կրուասան: Ավելացրու կրուասաններին ջարդած նուշ, կարագ, շոկոլադ կամ կրեմ, և դրանք ավելի հրաշալի համ կունենան:
21. Նախաճաշը Հնդկաստանում
indian breakfast 50 of the World’s Best Breakfasts
Ռոզմարինով տապակած կարտոֆիլ, հնդկական ավանդական թխվածք (տոֆու), ոսպ, բուսական նրբերշիկ, բանանով կարմրացրած հաց: Հնդկաստանում խոհանոցը ամբողջությամբ տարբեր է՝ կախված շրջաններից:
22. Շոտլանդական նախաճաշ
Scottish breakfast 50 of the World’s Best Breakfasts
Շատ նման է անգլիական և իռլանդական նախաճաշերին, սակայն կա մի բան, որը միայն Շոտլանդիայում կարելի է հանդիպել: Դա հեգիսն է յուղով տապակված ձվերի հետ: Պատկերացում չունե՞ք, թե ինչ է հեգիսը: Այն ոչխարի սրտով, լյարդով ու թոքերով պատրաստված ուտեստ է, համեմված սխտորով, վարսակով, տարբեր համեմունքներով, աղով և ճարպով...
23. Թայլանդական նախաճաշ
Thai breakfast 50 of the World’s Best Breakfasts
Այս ճաշատեսակը դուք կհանդիպեք ամբողջ Թայլանդում: Այն իրենից ներկայացնում է կծու ձուկ կծու և քաղցր խոզի մսի հետ, որը մատուցվում է բրնձի հետ: Չնայած նկարագրությանը՝ այն շատ համեղ է և շատ էժան: Թայլանդական նախաճաշի կազմությունը այդքան էլ չի տարբերվում ճաշին և ընթրիքին ուտվող սննդից:
24. Արգենտինական նախաճաշ
Argentinina 50 of the World’s Best Breakfasts
Սովորաբար կազմված է «մատե»-ից (խմիչք, որը պատրաստվում է հատուկ բույսի տերևներից), դուլսը դե լեչեից՝ կրուասանին նմանվող թխվածքի հետ:
25. Իռլանդական նախաճաշ
Irish breakfast 50 of the World’s Best Breakfasts
Մենք արդեն խոսեցին անգլիական և շոտլանդական նախաճաշերի մասին, հիմա հերթը իռլանդականինն է: Այն իրենից ներկայացնում է սպիտակ պուդինգ սոդայով հացի հետ:
26. Կանադական նախաճաշ
Canada 50 of the World’s Best Breakfasts
Նկարում պատկերված ձվին նմանվող ուտեստը իրականում կարկանդակներ են, որոնք թխվում են և տապակվում, պատրաստված են չհասունացած խմորից, լցոնված՝ կարտոֆիլով, թթու կաղամբով, աղացած մսով, պանրով կամ էլ մրգերով: Այս կարկանդակների հետ սովորաբար մատուցում են նաև նրբերշիկ և կարմրացված հաց:
27. Նախաճաշը Մեքսիկայում
Mexico 50 of the World’s Best Breakfasts
Այս հրաշալի նախաճաշը կազմված է տավարի մսից, չիլակիլեսից և այլ ավանդական կերակրատեսակներից: Նաչոսը, պանիրը և լոբին միշտ ուղեկցում են նախաճաշը և դարձնում այն ավելի համեղ:
28. Ռուսական նախաճաշ
Russian 50 of the World’s Best Breakfasts
Նրբաբլիթները ռուսական նախաճաշի մի մասն են կազմում: Նրանք տաք են, ներսում փափուկ, իսկ եզրերը խրթխրթան են: Այն սովորաբար ուտում են թթվասերի, ջեմի կամ թարմ հատապտղի հետ:
29. Նախաճաշը Վիետնամում
Vietnam 50 of the World’s Best Breakfasts
Սովորաբար կազմված է վարսակի կամ սպիտակաձավարի շիլայից՝ մսի կտորներով: Նկարում պատկերվածը խոզի մսով շիլան է: Այն պարունակում է սոյա, խոզի աղիներ՝ լցոնված խոզի մսով, կտրտված խոզի սիրտ, ստամոքսի պատ և արյունից պուդինգներ: 
30. Նախաճաշը Պերուում
Peru breakfast 50 of the World’s Best Breakfasts
Սեվիչը տարածված է այստեղ՝ անկախ նրանից նախաճաշ է, ճաշ, թե՝ ընթրիք: Սեվիչը իրենից ներկայացնում է ծովամթերքներից պատրաստված ճաշատեսակ, որը կազմված է թարմ ձկից, որը մարինացվել է լիմոնի կամ լայմի հյութում և համեմվել չիլիով:
31. Նախաճաշը Բոլիվիայում
Bolivia breakfast 1024x768 50 of the World’s Best Breakfasts
Սալտենաները կարծես լինեն մեքսիկական կարկանդակների և կորնուոլական կարկանդակների խառնուրդը: Դրանք Բոլիվիայի նախաճաշի ավանդական մասն են կազմում, սովորաբար լցոնված են մսով և բանջարեղենով և թեթևակի քաղցրացված շաքարով:
32. Եգիպտական նախաճաշ
Egypt breakfast 50 of the World’s Best Breakfasts
Լավագույն նախաճաշերից մեկը այստեղ ֆուլ մադամասն է: Այն պատրաստված է բակլայից, ոսպից, սխտորից և կիտրոնից: Նկարում այդ ճաշատեսակը ուղեկցվում է ձիթապտղի ձեթով, կարմիր բիբարով, տահինի սոուսով, պինդ եփած ձվով և այլ կանաչ բանջարեղեններով: 
33. Նախաճաշը Ճապոնիայում
Japanese1 50 of the World’s Best Breakfasts
Դուք երբևէ չե՞ք ճաշակել տոֆու: Այն ձկան և բրնձի պես շատ տարածված է Ճապոնիայում: Թաթախեք այն սոյայի սոուսում, և դուք կունենաք մի համեղ և առողջարար նախաճաշ:
34. Նախաճաշը Չինաստանում
Chinese 50 of the World’s Best Breakfasts
Չինական նախաճաշը շատ նման է չինական ընթրիքին և ճաշին, միակ տարբերությունը լապշան է, բրինձը, ճտի միսը և տապակած բանջարեղենները:
35. Նախաճաշը Մալազիայում
Malaysia 50 of the World’s Best Breakfasts
Մի մեծ աման մեե՝ չինական լապշա, խառնած ձվի, բանջարեղենի և համեմունքների հետ:
36. Նախաճաշը Մոնղոլիայում
Mongolia e1313672949231 50 of the World’s Best Breakfasts
Սովորաբար այն կազմված է գառան մսից, որը եփվել է շատ ճարպի և ալյուրի հետ: Արևմտյան Մոնղոլիայում մարդիկ հաճախ բազմազանության համար օգտագործում են նաև ձիու միս:
37. Նախաճաշը Բելիզում
Belize 50 of the World’s Best Breakfasts
Տապակած ջեքսը Բելիզում հիմնական նախաճաշն է: Այն իրենից ներկայացնում է լավ տապակած խմորի կտորներ, որոնք հաճախ մատուցվում են լոբու, ձվի կամ էլ մեղրի հետ:
38. Հունգարական նախաճաշ
Համարյա միշտ կազմված է պոգասկայից: Տարվա ընթացքում կան այս ճաշատեսակին նվիրված տարբեր տոներ: Դրա պատրաստման ձևը փոխվում է կախված շրջաններից:
39. Կորեական նախաճաշ
Korea 50 of the World’s Best Breakfasts
Կորեայում նախաճաշը նման է ճաշին և ընթրիքին: Ձեզ կմատուցեն մի փոքր ափսե կիմչի, եփած բրինձ և եփած բանջարեղենի ապուր: Առողջարար և հին հաց հիշեցնող այս կարմրացված հացը նույնպես լավ ընտրություն է, բայց նրանք իրականում այդքան գեղեցիկ չեն, ինչպես որ նկարում է պատկերված:
40. Նախաճաշը Պակիստանում
Pakistan 50 of the World’s Best Breakfasts
Պակիստանում նախաճաշին ձեզ կմատուցեն ալո պարաթա: Դա հնդկական տափակ հաց է, որը պատրաստվում է չհասունացած խմորից, տապակվում թավայի մեջ: Խմորը պարունակում է հնդկական սերուցքային կարագ: Հացին ավելացնում են տարբեր բանջարերեղեններ և ուտում կարագի, չատնիի կամ այլ սոուսների հետ: Այն նաև փաթաթում են, թաթախում թեյի մեջ և ուտում:
41. Էստոնական նախաճաշ
Estonia 50 of the World’s Best Breakfasts
Հիմնականում կազմված է կարմրացրած հացից կաթնաշոռի հետ: Կաթնաշոռը կարող են փոխարինել նաև ռիկոտայով կամ թարմ պանրով:
42. Նախաճաշը Հորդանանում
Jordan 50 of the World’s Best Breakfasts
Կախված տարածքից՝ նախաճաշը որոշակիորեն տարբերվում է: Լեբնեհը, հումմուսը և ֆալաֆելը տարածված ճաշատեսակներ են, որոնք շատ հաճախ մատուցվում են ձիթայուղի, գառան մսից պատրաստված նրբերշիկների, ջեմի, կարագի, հնդկահավի կամ էլ տավարի մսի հետ:
43. Նախաճաշը Վենեսուելլայում
Venezuala 50 of the World’s Best Breakfasts
Էմպանադաները այսօրվա պատվերն է: Փոքրիկ կարկանդակներ՝ լցոնված թարմ պանրով, աղացած մսով կամ էլ այլ բանջարեղենով:
44. Նախաճաշը Կոլումբիայում
Colombia 50 of the World’s Best Breakfasts
Կունդինամարկիում նկարում պատկերված չանգուա ճաշատեսակը շատ տարածված է: Այն պատրաստված է կաթից, կանաչ սոխից և պանրից:
45. Նախաճաշը Գանայում
Ghana 50 of the World’s Best Breakfasts
Այս աֆրիկական պետության մեջ ամենաճանաչված նախաճաշը վաակին է: Այն իրենից ներկայացնում է լոբու հետ եփված բրինձ և կարելի է ճաշակել Գանայի ցանկացած փողոցի վրա:
46. Նախաճաշը Ուգանդայում
Uganda 50 of the World’s Best Breakfasts
Ինչպես բոլոր մեծ պետություններում, այնպես էլ Ուգանդայում, ավանդական ճաշատեսակները տարբերվում են կախված շրջաններից: Ուգանդայում ամենուրեք հայտնի ճաշատեսակը կատոգոն է, որն իրենից ներկայացնում է կանաչ բանաններ, որոնք պատրաստվել են տավարի եփած մսի և բանջարեղենի հետ: Նկարում՝ բանանը եփել են կովի օրգանների հետ:
47. Նախաճաշը Բահամայում
Bahamas 50 of the World’s Best Breakfasts
Այստեղ նախաճաշը անպայման պետք է պարունակի վարսակի ձավար: Վարսակը սովորաբար չորացնում են եգիպտացորենի հատիկների հետ: Բահամայում այս վարսակը եռացնում են, ստանում շիլա, որը տարածվել է դեռ ստրկության տարիներից: Այժմ այս շիլային ավելացնում են նաև մանր ծովախեցգետին կամ միս՝ այն մի քիչ ավելի համեղ դարձնելու համար:
48. Նախաճաշը Կոստա Ռիկայում
Costa Rica 50 of the World’s Best Breakfasts
Գալլո պինտոն Կոստա Ռիկայում սովորական նախաճաշն է: Այն պատրաստում են սև լոբուց, բրնձից, թթվասերից, սալսայից և եգիպտացորենի բլիթիկներից: Այստեղ նախաճաշին ուտում են նաև ավոկադո, եփված ու տապակված ջլախոտ՝ սառը մսի հետ:
49. Նախաճաշը Դոմինիկյան Հանրապետությունում
Dominican Rep1 e1313680269976 50 of the World’s Best Breakfasts
Դուք այստեղ պետք է անպայման մանգու փորձեք: Այն պատրաստվում է քերված և եփված պլանտյան բանանից, կարագից, սալյամիից, պանրից և ձվից: Մանգուն ուտում են տաք շոկոլադի հետ:
50. Թուրքական նախաճաշ
Turkey breakfast 50 of the World’s Best Breakfasts
Թուրքական նախաճաշը հիմնականում ընդգրկում է պանրի տարբեր տեսակներ, կարագ, ձիթապտուղ, ձու, լոլիկ, վարունգ, ջեմ, մեղր և համեմված միս:

0 коммент.:

Отправить комментарий