
Մոնիկա Բելուչին Փարիզում մասնակցել է ֆոտոսեսիայի, որտեղ գովազդում է հանրահայտ «Cartier» ֆիրմայի «Paris Nouvelle Vague» անվանմամբ ոսկյա զարդերի նոր հավաքածուն: Ընկերության հետ մի քանի տարվա համագործակցության արդյունքում հայտնի իտալուհին հասցրել է կրել այդ բրենդին պատկանող բազմաթիվ զարդեր` ինչպես տեսախցիկի առջև, այնպես էլ կարմիր գորգի վրայով անցելիս: Ինչևէ, Բելուչին ինչպես միշտ փայլում է և օրիգինալ է, ինչը պարզ երևում է լուսանկարներում:



0 коммент.:
Отправить комментарий