Սա դաժան կատակ կարող է թվալ, կամ ֆարս, բայց այս անհավանական պատմությունը պատմականորեն ճշգրիտ եւ հավաստի է: Մուլտիպլիկացիոն
Շռեկի նախատիպը հայտնի ըմբիշ Մորիս Տիլլեն է: Ծնվել է 1903 - ին Ռուսաստանում, Ուրալում, ֆրանսիական ընտանիքում, 1917 թ - ին տեղի ունեցած հեղափոխության հետ կապված վերադարձավ Ֆրանսիա:
Երեխա ժամանակ, Մորիսը արտաքին տեսքով չէր տարբերվում իր հասակակիցներից, հակառակը, նրան «հրեշտակ» էին կոչում, շնորհիվ գեղեցիկ դիմագծերի: Բայց, ամեն ինչ փոխվեց տասնյոթ տարեկան հասակում, երբ նրա մոտ սկսեց զարգանալ ակրոմեգալիա հազվագյուտ հիվանդությունը, որն առաջացնում է ոսկորների հրեշավոր, անհամաչափ աճ, մասնավորապես դեմքի:
Պետք է նաեւ նշել, որ Մորիս Տիլլեն ֆենոմենալ մտավոր կարողություններով էր աչքի ընկնում, որոնց մասին շատերը նույնիսկ չէին էլ պատկերացնում. Տիրապետում էր 14 լեզուների, հրաշալի պատմվածքներ ու բանաստեղծություններ էր գրում:
Ցավոք, նրա հիվանդությունը զարգանում էր եւ 51 տարեկան հասակում, Մորիս մահացել է սրտի կաթվածից: Սակայն իր կարճ եւ վառ կյանքը մարդկային քաջության ու արիության հրաշալի օրինակ է: Փոխարենը բողոքելու այն մասին, որ կյանքը տվել է նրան միայն «թթու լիմոններ», նա սովորեց դրանցից « լիմոնադներ» դարձնել եւ վայելել կյանքը: Վստահ եմ, որ Մորիսին շատ դուր կգար իր նախատիպով մուլտիպլիկացիոն հերոս Շռեկը, որը նույնպես նրա նման բարի եւ զգայուն է, չնայած սարսափելի տեսքին:






.jpg)



.jpg)
0 коммент.:
Отправить комментарий