Իսկ ով էր այս հիանալի կուբիկի ստեղծողը?
1967 թվականին ապագա հայտնի գյուտարար Էռնո Ռուբիկը, որը 23 տարեկան էր, նոր էր ավարտել Բուդապեշտի Տեխնոլոգիական համալսարանը ու դարձավ ճարտարապետ-նախագծող: Որոշ ժամանակ նա աշխատեց որպես նախագծող, հետո սկսեց դասավանդել Բուդապեշտի Արվեստների Քոլեջում:
Արդեն այդ ժամանակ Էռնոն հետաքրքրված էր եռաչափ մոդելներով: Դա ստիպեսց իրեն մտածել, թե արդյոք հնարավոր է մի կուբ սարքել, որը բաղկացած կլինի մասերից և այդ մասերը տեղափոխվեն միմյանց նկատմամ մնալով ամբողջական կուբի մասեր?
Երկար ժամանակ Ռուբիկը մտածում էր, թե ինչ կառուցվածք պետք է ունենա կուբը, որպեսզի նման ձևափխությունները հնարավոր դառնան: Ինչեր ասես որ չփորձեց` ռետինյա ամրակներ, մագնիսներ, բայց ոչ մի բան չէր ստացվում:
Մի անգամ Էռնոն զբոսնում էր Դանուբի ափին: Նա նկատեց ջրի ափին գտնվող կլոր քարերը, որոնք տեղաշարժվում էին միմյանց նկատմամբ և հասկացավ, որ նույն կերպ կարող է սարքել կուբը: Առաջին կուբը Էռնոն ատրաստեց 1974 թվականին: Ամեն կողմում գտնվում է տարբեր գույնի պիտակներ: Ուսանողները փորձեցին հավաքել գլուխկոտրուկը, բայց դա բավականին դժվար գործ էր:
1975 թվականին Ռուբիկը պատենտավորեց գյուտը, իսկ 1977 թվականին Politechnika ընկերությունը թողարկեց առաջին կուբիկները “Մոգականկուբ” անվամբ: Չնայած նրան, որ խաղալիքը բացարձակ չէր գովազդվում, շատ կարճ ժամանակում հայտնի դարձավ Հունգարիայում: 1979թ. կուբիկը Նյուրնբերգում ներկայացվեց խաղալիքների ցուցահանդեսի ժամանակ: Սկզբում խաղալիքը դուր չեկավ կոնսերվատիվ գերմանացիներին, նրանք ասում էին, որ խաղալիքը դժվար է արտադրել ու հնարավոր չէ գովազդել: Այնուամենայնին անգլիական Seven Towns ընկերությունը որոշեց արտադրել կուբիկները ու արտադրանքը անվանեց Rubik’s Cube (Ռուբիկի կուբ): Դրանից հետո հայտնի հրապարակախոս Դուգլաս Հոշտադթերը հանդես եկավ կուբիկներին նվիրված հոդվածով և պահանջարկը մեծացավ: Ընկերությունը ստիպված էր նոր քանակություն թողարկել:
Համակարգչային տեխնիկայի զարգացման հետ համընթաց հայտնվեցին այս խաղալիքի էլեկտրոնային տարբերակները: Բայց նրանք այդքան էլ դուր չեկան “կուբիկասերներին“: Փոխարենը վերջին տարիների նորից աճել է այս խաղալիքի պահանջարկը, հայտնվել են “կուբիկասերների” ակումբներ, տպագրվում են կուբիկի հավաքման ալգորիթմներ ու ձեռնարկներ:
0 коммент.:
Отправить комментарий