воскресенье, 26 мая 2013 г.

Երկրին սպառնում են Մարսի մանրէները
Գիտնականները կարծում են, որ Մարսում կարող են  լինել պարզագույն միկրոօրգանիզմներ: Կարմիր մոլորակի` կյանքի համար պիտանի լինելու հնարավորության մասին է վկայում այնտեղ ջրի եւ մեթանի առկայությունը` կյանքի առաջացման գլխավոր պայմանները:
Սակայն նման կենդանի օրգանիզմները կարող են վտանգավոր լինել, ասում են կենսաբանները, քանի որ դրանք գոյացել են մոլորակից դուրս, գրում է MedikForum-ը:
«Այլ մոլորակ տիեզերանավ ուղարկելով` մենք այն, իհարկե, չենք կարող ստերիլիզացնել, այսինքն կարող են որոշ միկրոօրգանիզմներ մնալ: Իսկ վերադարձից հետո մենք նախապես չենք կարող իմանալ, թե ինչպես են փոխվել տվյալ օրգանիզմների տվյալներն այլ մոլորակում, եթե դրանք կարողացել են ողջ մնալ եւ վերադառնալ», - ասում է կենսաբանական գիտությունների դոկտոր Նատալյա Նովիկովան:

0 коммент.:

Отправить комментарий