
Այսօր «Նոու Կամպ» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա» – «Բավարիա» դիմակայության պատասխան հանդիպումը։ Առաջին խաղում 0։4 հաշվով պարտված «Բարսելոնային» ահնրաժեշտ էր հրաշք գործել Եվրոպայի և աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկի հետ խաղում։
Սակայն «Բավարիան» վստահ անցկացրեց նաև այս խաղը՝ 3։0 հաշվով ջախջախելով Լա լիգայի առաջատարին։ «Բավարիայի» կազմում մեկական անգամ աչքի ընկան Արյեն Ռոբենը (49ր.) և Թոմաս Մյուլերը (76ր.), ևս մեկ գնդակ սեփական դարպասն ուղարկեց Ժերար Պիկեն (72ր.)։
Այսպիսով, մայիսի 25-ին Լոնդոնի «Ուեմբլի» հանրահայտ մարզադաշտում կհանդիպեն գերմանական երկու ակումբներ՝ «Բավարիան» և «Բորուսիան»։ Այս խաղից առաջ անգլիացի մեկնաբանները կատակում էին, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը, ում ղեկավարությամբ Մեծ Բրիտանիան դաշնակիցների հետ միասին պարտության էր մատնել Նացիստական Գերմանիային, կշրջվի գերեզմանում, եթե Լոնդոնում կայանալիք եզրափակիչում հանդիպեն գերմանական երկու ակումբներ։
0 коммент.:
Отправить комментарий