Օրերս տեղեկացրել էինք, որ բրազիլական «Սանթոսը» հաստատել էր՝ «Ռեալից» և «Բարսելոնայից»՝ Նեյմարի տրանսֆերի հարցով պաշտոնական առաջարկություններ ստանալու մասին լուրը՝ նշելով, որ վերջնական որոշումը վերապահված է իրեն իսկ՝ ֆուտբոլիստին։
Ամբողջ պատմության վրա արդեն լույս են սփռել բոլոր կողմերը. ինչպես հայտնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը և թվիթերը՝ հաջորդ հինգ մրցաշրջանները Նեյմարը կանցկացնի Կատալոնիայում:
-«Բարսելոնան» պայմանավորվածություն է ձեռք բերել «Սանթոսի» հետ Նեյմարի տեղափոխության հարցում: Հաջորդ հինգ մրցաշրջանները նա կանցկացնի մեր թիմում: Այս ֆուտբոլիստը հայտնի է իր անհավանական տեխնիկայով, նա իսկական մղձավանջ է պաշտպանների համար: Նեյմարի ոճը հիասքանչ է, միշտ հաճելի է հետևել նրա խաղին», - այսպես է ներկայացնում Նեյմարին «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:
Բրազիլիայի հավաքականի 21-ամյա հարձակվողը ևս հաստատել է, որ երկուշաբթի օրը պայմանագիր է կնքելու «Բարսելոնայի» հետ: Ֆուտբոլիստի տրանսֆերը կատալոնական թիմի համար կարժենա մոտավորապես 50 միլիոն եվրո:
«Ես անհամբերությամբ սպասում եմ երկուշաբթի օրվան, քանի որ իմ ընտանիքը և ընկերները արդեն գիտեն իմ որոշման մասին: Երկուշաբթի օրը ես պայմանագիր կկնքեմ «Բարսելոնայի» հետ», - գրել է Նեյմարը իր թվիթերում:
Հարձակվողը նաև նշել է, որ «Սանթոսի» կազմում իր վերջին խաղը կանցկացնի կիրակի օրը՝ մայիսի 26-ին՝ «Ֆլամենգոյի» հետ մրցավեճում, իսկ «Բարսելոնային» կմիանա Կոնֆեդերացիայի Գավաթի խաղարկությունում Բրազիլիայի հավաքականի կազմում ելույթներից հետո:
Նեյմարը «Սանթոսի» կազմում անցկացրել է 133 խաղ, խփել՝ 70 գոլ: Բրազիլիայի հավաքականում, որտեղ նա համարվում է հիմնական հարձակվող, անցկացրել է 32 հանդիպում, դառնալով 20 գոլի հեղինակ:

0 коммент.:
Отправить комментарий