понедельник, 27 мая 2013 г.

Մարկոս Պիզելին տեղափոխվեց Կրասնոդար
Հայաստանի ազգային հավաքականի և «Կուբանի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին տեղափոխվել է Կրասնոդարի համանուն թիմ: Այս մասին հայտնում է «Կրասնոդարի» պաշտոնական կայքը:
Նշենք, որ Մարկոս Պիզելին պայմանագիր է կնքել 2+1 տարի համակարգով:
Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին «Կուբան» էր տեղափոխվել 2011 թվականին՝ Դոնեցկի «Մետալուրգից»: «Կուբանի» կազմում նա անցկացրել է 33 հանդիպում և խփել է 9 գնդակ:
Հատկանշական է, որ վերջին շրջանում Մարկոսը հազվադեպ էր տեղ գտնում թիմի հիմնական կազմում:

0 коммент.:

Отправить комментарий