четверг, 23 мая 2013 г.

Ավստրալիայի Թասմանիա նահանգում ապրող տղամարդը սենյակներից մեկում տեսախցիկ է տեղադրել, որպեսզի նկարահանի այլ աշխարհից հյուրերին, բայց նա նույնիսկ չէր կասկածում, թե ինչի էր բերելու հետապնդումը: 

Ավստրալիացին, վստահ լինելով, որ իր տանն ուրվականներ կան, փորձել է տեսախցիկով նկարահանել նրանց, սակայն նրա փորձերը միշտ ձախողվել են։ 

Այդ ժամանակ տղամարդը որոշել է այլ կերպ վարվել: Նա տեսախցիկ է տեղադրել խոհանոցում՝ հույս ունենալով, որ իր բացակայության ժամանակ ուրվականներն իրենց ավելի ազատ կզգան: Ավելի ուշ պարզվել է, որ իրենց ավելի ազատ զգացել են ոչ թե ուրվականները, այլ նրա ընկերուհին և անչափահաս որդին: 

Սկզբում տղամարդը չի կարողացել հավատալ աչքերին, քանի որ սիրում և վստահում էր իր 11 տարվա ընկերուհուն, սակայն սեփական երեխայի նկատմամբ հոգատարությունը ստիպել է նրան հաղթահարել զգացմունքները և դիմել ոստիկանություն:

0 коммент.:

Отправить комментарий