Մոտավոր հաշվարկներով մեր մոլորակում կան հարյուրից ավելի ցեղեր, որոնք չեն ցանկանում շփման մեջ մտնել ժամանակակից քաղաքակրթության հետ: Զարգացման մակարդակով նրանք համապատասխանում են քարե դարին, նրանց մոտ առկա է մարդակերությունը:
Թվում է՝ մեր մոլորակի գրեթե բոլոր անկյունները մարդն ուսումնասիրել է, սակայն կան ցեղեր և վայրեր, որոնք ժամամանկակից մարդն իր համար բացահայտում ու նորովի է ճանաչում աշխարը: Այդ ցեղերը լիովին պահպանել են իրենց ինքնությունը, ապրում են նախնիների օրինակով և ոչ մի քայլ ,անգամ, չեն շեղվում սեփական ավանդույթներից:
Գոյությունը ապահովելու համար զբազվում են որսորդությամբ և ձկնորսությամբ: Չգիտեն կարդալ, գրել, գաղափար չունեն, թե ինչ է էլեկտրաէներգիան, ժամանակակից արդյունաբերությունն ու տեխնիկան:
Նրանք հավատում են՝ Աստվածներն են ուղարկում անձրևները, քամիները, փոթորիկները և վստահ են, որ նրանք են իրենց հեռու պահում ժամանակակից աշխարհից:
Կան ցեղեր, որ արդեն ոչնչացման եզրին են, իսկ մի մասն էլ ուժ գտնելով ու համախմբվելով՝ ապրում ու պահպանում է իր տեսակն Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, Ասիայում և Ավստրալիայում: Այդ ցեղերը «մեծ նվեր» են անթրոպոլոգիայով զբաղվող գիտնակակնների համար, քանի որ նրանց միջոցով ուսումնասիրվում է ժամանակակից մարդու էվոլուցիան:
Այդպիսի ցեղերից մեկն է Պիրախուն, որոնք բնակվում են Բրազիլիայի ջունգլիներում հոսող Մեյխի գետի ափին: Այստեղ բնակվում է մոտ 200 մարդ: Նրանք գոյատևում են որսորդությամբ և ձկնորսությամբ, օգտվում են բնության պարգևներից:
Այդ ցեղը խուսափում է ժամանակակից մարդկանց հետ շփումից: Այդ ցեղը ունի առանձնահատուկ լեզու: Առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ նրանց լեզվի մեջ բացակայում են բառեր, որոնք նշանակում են գույների երանգները: Բացակայում է նաև անուղակի խոսքը: Նրանց մոտ գոյություն չունի, «մի քանիս», «ավելին», «բոլոր», «յուրաքանչյուր» բառերը, իսկ «նրանք» և «նա» ունեն նույն իմաստը:
Եվս մի ցեղ Բրազիլիայում՝ Սինտա լարգա, որի բնակչության թիվը կազմում է մոտ 1500 մարդ և ապրում են կաուչուկային ջունգլիներում: Այս ցեղատեսակը, եղել է ավելի բազմամարդ, սակայն կաուչուկ հավաքողները ժամանակի ընթացքում ոչնչացրել են նրանց: Հետո այդ տարածքում, որտեղ ապրում են Սինտա լարգան, հայտնաբերվել է ալմազ, ինչը նույնպես նպաստել է նրանց ոչնչացմանը: Ցեղն ունի առաջնորդ: Այնտեղ տարածված է բազմակնությունը: Նրանք զբաղվում են որսորդությամբ, ձկնորսությամբ և առանձնանում իրենց յուրահատկությամբ՝ քոչվորությամբ. վտանգի դեպքում տեղափոխվում են այլ տարածքներ:
Հնդկաստանի կղզիներից մեկում ապրել են վեց ցեղեր, սակայն 2004 թվականի ուժեղ ցունամիից այդ ցեղատեսակները ոչնչացել են:
Իսկ ամենահայտնի մարդակերներից են Նոր Գվիենայի Պապուա ցեղը, որի բնակիչները մեծ հաճույքով ուտում են իրենց թշնամիներին և մոլորված զբոսաշրջիկներին:
0 коммент.:
Отправить комментарий