суббота, 4 мая 2013 г.


Նալբանդյանը վիրահատության է ենթարկվել
Արգենտինահայ թենիսիստ Դավիդ Նալբանդյանը ուսի և ազդրի շրջանում վիրահատության է ենթարկվել, հայտնում է «Չեմպիոնատը»՝ հղում անելով արգենտինական մամուլին:
Աղբյուրի տեղեկություններով, վիրահատությունը տեղի է ունեցել Բարսելոնում և տևել է ավելի քան 6 ժամ:
Ակնկալվում է, որ 31-ամյա թենիսիստը խաղահրապարակ կվերադառնա այս տարվա սեպտեմբերին և կմասնակցի Դեվիսի Գավաթի կիսաեզրափակչի՝ Չեխիայի դեմ հանդիպմանը:

Աշխարհի նախկին 3-րդ թենիսիստն, այս պահին, АТР վարկանիշային աղյուսակի 129-րդ հորիզոնականում է:

0 коммент.:

Отправить комментарий