среда, 29 мая 2013 г.

Ֆրանսիական «Մոնակո»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ պորտուգալացի պաշտպան Ռիկարդու Կարվալյուն համալրել է թիմի կազմը: Ֆուտբոլիստը մինչ վերջերս պաշտպանում էր Մադրիդի «Ռեալ»-ի գույները:

35-ամյա Կարվալյուն 2 տարվա պայմանագիր է կնքել՝ վերջինիս ժամկետի հնարավոր երկարաձգման պայմանով:

Հիշեցնենք, որ խաղացողը «Ռեալ»-ում հանդես է գալիս 2010 թվականից: 2012/13թթ մրցաշրջանում Ռիկարդուն Իսպանիայի առաջնության շրջանակներում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

0 коммент.:

Отправить комментарий