
Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում երկրպագուների ամենամեծ բանակն ունեցող մարզիկն է:
Պորտուգալացին դրա համար արժանացել է Social Star Award-ի: Այս առիթով Ռոնալդուն Facebook-ում հրապարակել է ստորև ներկայացված լուսանկարը և գրել.
-Շատ հպարտ եմ Social Star Award-ի` սոցիալական ցանցերում ամենահեղինակավոր մարզիկի կոչմանը արժանանալու համար: Մեծ շնորհակալություն եմ հայտնում իմ երկրպագուներին:
Նշենք, որ Facebook-ում Ռոնալդուի պաշտոնական էջը հավանել է 57 մլն-ից ավելի օգտատեր, իսկ Twitter-ում նրան ընթերցում են 18 մլն-ից ավելի երկրպագուներ:

0 коммент.:
Отправить комментарий