пятница, 24 мая 2013 г.

Բուքմեյքերներ. Եզրափակչի ակնհայտ ֆավորտիտը՝ Բավարիան է
Այսօր՝ մայիսի 25-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում տեղի է ունենալու Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դիմակայությունը՝ գերմանական երկու գրանդների՝ Մյունխենի «Բավարիայի» և Դորտմունդի «Բորուսիայի» միջև։
Եվրագավաթների գլխավոր մրցաշարի հաղթողի հարցում իրենց կանխատեսումներն են անում համաշխարհային բուքմեյքերական գրասենյակները, որոնք, մեծ հաշվով, եզրափակչի հաղթողի ակնհայտ հավակնորդ են համարում մյունխենյան ակումբին։ Այսպես, Յուպ Հայնկեսի գլխավորած թիմի՝ Չեմպիոնների լիգայի Գավաթը նվաճելու հավանականությունը սահմանված է 1.8 գործակցով։
Ընդ որում, «Բորուսիայի» չպարտվելու վրա ընդունվող գործակիցները հնարավոր է կրկնապատկել։
Դորտմունդցիների «մաքուր» հաղթանակը կարելի է բազմապատկել 4.5 անգամ։ Նշենք, որ նման իրավիճակ էր նաև մեկ տարի առաջ, երբ Եվրոպայի ակումբային գլխավոր մրցաշարի եզրափակչում «Բավարիան» 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում զիջեց Լոնդոնի «Չելսիին»։

0 коммент.:

Отправить комментарий