
Սոյայի հատիկներում պարունակվող գենիստեին նյութը, արդյունավետ է ճանաչվել այնպիսի լուրջ հիվանդությունների դեմ, ինչպիսիք են քաղցկեղը եւ սրտի հիվանդությունները:
Սակայն դա արդյունավետ է նաեւ մաշկի երիտասարդությունը վերադառնալու համար:
2011 թ. անց կացված 50 - ից 65 տարեկան մոտ 2000 կանանց կլինիկական փորձարկումները, ցույց տվեցին, որ գենիստեինի օգտագործումը, մեծացնում է մարմնում կոլլագեն-սպիտակուցի արտադրությունը, որը մաշկին տալիս է առաձգականություն եւ էլաստիկություն, որը տարիքի հետ հյուծվում է, գրում է The Daily Mail -ը:
Գենիստեինը արգելափակում է այն ֆերմենտները, որոնք մաշկի կոլագենի հյուծում են առաջացնում և նաև խթանում նորերի արտադրությանը:
Թեստերը ցույց են տվել, որ օրական երկու անգամ աչքի տարածքի շուրջ երկու կամ երեք կաթիլներ գենիստեին կաթեցնելուց մեկ ամիս հետո, փորձի մասնակիցների 53%-ի մոտ զգալիորեն նվազել են կնճիռները և բարելավվել է մաշկի որակը:
Գենիստեինի գործառույթը հատկապես արդյունավետ է այն կանանց մոտ, որոնք մենոպաուզա են վերապրել Մասնագետները հայտնաբերել են, որ այս նյութի կառուցվածքային մոլեկուլները շատ նման են էստրոգենի, և հետևաբար, նման է փոխարինող հորմոնալ թերապիայի (ՓՀԹ), նվազեցնելով հորդումների հաճախականությունը և ինտենսիվությունը, բայց առանց տհաճ կողմնակի հետևանքների:
0 коммент.:
Отправить комментарий