воскресенье, 19 мая 2013 г.


1985125195d30b73b74
Surface RT պլանշետների վաճառքը չհասավ Microsoft-ի պլանավորած մակարդակին։ Անցած տարվա վերջին եռամսյակին վաճառվեց ոչ ավելի քան 900 հազար պլանշետ։ Նույն ժամանակահատվածում Apple-ը կարողացավ վաճառել 23 միլիոն iPad։  Սակայն դա չհիասթափեցրեց համառ Ռեդմոնդացիներին։ DigiTimes –ը հաղորդում է, որ Microsoft-ը աշխատում է Surface-ի  երկրորդ սերնդի վրա։
Առաջին պլանշետը կլինի  7,9՛՛ անկյունագծով և կաշխատի Windows RT-ով։ Գադջետի արտադրությամբ կզբաղվի Pegatron ընկերությունը, էկրանը կարտադրի Samsung-ը, իսկ որպես միջուկ կծառայի Nvidia Tegra 4-ը։ Ամենակարևորը այն է, որ սարքը կարժենա ընդամենը 249-299 դոլար։ Նորույթը կներկայացվի Build 2013 կոնֆերանսին, որը կկայանա հունիսի վերջին։ Բացի այդ DigiTimes-ը հայտնել է աշնանը սպասվող  երկրորդ սերունդի  Surface RT-ի մասին, որը կունենա 10,6՛՛անկյունագիծ։ Սարքի գինը դեռ հայտնի չէ։

0 коммент.:

Отправить комментарий