понедельник, 20 мая 2013 г.

Հարավկորեացի երգիչ ու երգերի հեղինակ PSY-ն առաջին կորեացին է, ով ստացել է Billboard Music Awards-2013 մրցանակը Best Streaming Song անվանակարգում, հաղորդում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում կատարելով մրցանակի կայքին: 

Հարավկորեացի ռեփերն այդ մրցանակը ստացել է Gangnam Style հիթի համար՝ առաջ անցնելով Թեյլոր Սվիվթից ու Կառլի Ռեյ Ջեփսոնից: 

PSY-ն առաջին կորեացին է, ով ստանում է Billboard Music Awards մրցանակը: 

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել կիրակի՝ Լոս Անջելեսի MGM համալիրում ու հեռարձակվել է ամբողջ ԱՄՆ-ում: 

Best Streaming Song մրցանակը շնորհվում է այն տեսահոլովակներին, որոնք ստացել են առավելագույնս դիտում համացանցում: 

Gangnam Style հիթը Youtube-ում դիտվել է ավելի քան 1,6 մլրդ անգամ:

0 коммент.:

Отправить комментарий