
Ներկայումս «Snickers»-ը հանդիսանում է աշխարհում ամենաշատ պահանջարկ ունեցող շոկոլադը, որի վաճառքից տարեկան ստացվում է 3.5 միլլիարդ դոլլար :
1923 թ. «Mars Incorporated» ընկերության ղեկավար Ֆրենկ Մարսի կողմից այն ստեղծվեց և մեծ տարածում գտավ աշխարհում: Շոկոլադի անունը դրվել է Մարսի ընտանիքի ամենասիրված ձիու պատվին, որը, սատկել է շոկոլադի արտադրման մեկնարկից մի քանի օր առաջ:
1930 թ. հայտնվեցին մեզ ծանոթ «Snickers»-ները ու մինչև հիմա էլ նրանք նույն տեսքն ունեն։
Առաջին «Snickers»-ներն ամենևին էլ էժան չէին' մեկ հատը 20 ցենտ :
Մեկ հատ շոկոլադի պատրաստման համար միջինը 16 գետնանուշ է օգտագործվում, հետևաբար ամեն օր 100 տոննա գետնանուշ է սպառվում: Բացի գետնանուշով «Snickers»-ից կան նաև նուշով«Snickers»-ներ :
Մինչև 1990 թ., Մեծ Բրիտանիայում «Snickers»-ը վաճառվում էր «Marathon» ապրանքանիշի անվանմամբ, մինչև «Mars» ընկերությունը որոշում ընդունեց փոխել այն և դնել բոլորի կողմից ընդունված «Snickers»-ը :
Չնայած՝ Snickers-ի բարձր կալորիականությունը, այն շատ սիրված է երիտասարդների կողմից :
Snickers-ը դա ոչ միայն շոկոլադ է, այլև ժամանակակից երիտասարդության կյանքի անբաճան մասը, իսկ «սնիկերսիր» արտահայտությունն այսօր հասկանալի է բոլորին և ցանկություն առաջանում վազել խանութ :
0 коммент.:
Отправить комментарий