суббота, 18 мая 2013 г.


playstation 800x752

Հարգելի՛ ընթերցասերներ, այսօր ՏՏ ոլորտը հասել է իր զարգացման ամենաբարձր կետին: Հասարակ հեռախոսները փոխարինվել են սմարթֆոններով, խաղային հասարակ կոնսոլները փոխարինվել են  նորագույն տեխնոլոգիաներով զինված հսկաներով, մեկ  ամբողջ սենյակ զբաղեցնող  համակարգիչները այսօր տեղավորվում են դպրոցականների գրպաններում: Այսպես կարելի է անվերջ թվարկել , սակայն ինչպիսի սուպեր, մեգա, գիգա սարքերի մասին էլ խոսենք, չենք կարող  չնշել, որ բոլոր այդ սարքերի հիմքը հանդիսացել են ժամանակին լույս տեսած, նոր սերնդի համար անհասկանալի սարքերը: Նոր սերնդի համար դժվար է ընբռնել,թե  ինչպես կարելի էր մեկ գիգաբայթի համար 300.000 $  վճարել, հեռախոսը օգտագործել միայն զանգելու  և կարճ հաղորդագրություն ուղարկելու համար, խաղալ խաղեր, որոնց գրաֆիկան, մեղմ ասած, լավը չէր: Ո՞ր դպրոցականը այսօր կխաղա Mario, եթե կան  Temple Run և Subway Surf խաղերը, ո՞ր դպրոցականը կօգտվի SMS-ից, եթե կան սոցիալական կայքերը և հանրահայտ WhatsApp-ը, և վերջապես, ո՞ր մի անհատը կօգտվի  անհարմար հին mp3 փլեյերներից, եթե գոյություն ունի iPod ստեղծված ցանկացած խավի համար: Սակայն մեկ-երկու տասնամյակ առաջ բոլորը տենչում էին կարողանալ SMS ուղարկել , ունենալ SEGA կամ NINTENDO, որպեսզի խաղային Mario, ունենային թեկուզ ամենաանհարմար mp3 player-ը, միայն թե կարողանային երգ լսել: Հենց այդ իսկ պատճառով aramtovmasyan.blogspot.com-ը ընթերցասերների դատին է ներկայացնում “Անցյալի Արքաները” նոր խորագիրը: Այս խորագրի ներքո հրատարավկող նյութերում մենք խոսելու ենք ոչ վաղ անցյալում իշխող սարքերի և, ինչու չէ, նաև ընկերությունների մասին:

Մեր առաջին նյութը կլինի Sony Playstation-ի մասին:Կխոսենք այն սարքի մասին, որը հեղափողություն կատարեց խաղային աշխարհում, կխոսենք նաև Sony ընկերության մասին: Դե ինչ , սկսենք:


500px-Playstation_logo_colour.svg
PlayStation logo

Հակիրճ տեղեկություն

  PlayStation (Ճպ. プレイステーション ), պաշտոնական հապավումը PS, ոչ պաշտոնական անվանում են նաև PSXPlaystation Experimental ) կամ PS1, կամ հինգերորդ սերնդի խաղային կոնսոլ: Այն ստեղծվել է Sony Computer Entertainment-ի կողմից Կեն Կուտարագիի ղեկավարությամբ: Կոնսոլը գնորդին ներկայացվեց 1994 թվականի դեկտեմբերի 3-ին Ճապոնիայում: ԱՄՆ-ում առաջին անգամ  վաճառքի է հանվել 1995 թվականի սեպտեմբերի 9-ին, իսկ Եվրոպայում 1995 թվականի սեպտեմբերի 29-ին: Այն Playstation-ների առաջին սարքն է համարվում: 2000 թվականի դուրս է գալիս PSone-ը , որը PS-ի թարմացումն էր և չափսերով ավելի փոքր էր: Այդ երկուսը միասին մեծ ճանաչում են բերում Sony-ին և դարձնում են առաջատարը այն ոլորտում, որտեղ իշխում էին Nintendo-ն և Sega-ն:
 800px-PSX-Console-wController

Պատմությունը
Առաջին կոնցեպտուալ պատկերացումները PlayStation-ի վերաբերյալ ի հայտ են եկել 1986 թվականին , երբ Nintendo-ն փորձարկում էր ճկուն սկավառակներով աշխատող կոնսոլներ: Տվյալ դեպքում խոսքը NES-ի մասին է : Սակայն կրիչների հետ միշտ խնդիրներ էին լինում: Նախ սկավառակների մագնիսային ձայնագրությունը հեշտությամբ ջնջվում էր,հետո ծովահենության խնդիրն էր շատ մեծանում: Ամեն ինչ կտրուկ փոխվում է, երբ հայտնվում է CD-ROM/XA (CD-ROM-ի հավելված, որը թույլ է տալիս ձայնագրել սեղմած ձայն և երկրորդական տվյալներ): Nintendo-ն սկսում է հետաքրքրվել նորությամբ: CD-ROM/XA-ի տարածմամբ զբաղվում էին Sony-ն և Philips-ը: Nintendo-ն որպես գործընկեր ընտրում է Sony-ին: Այդ քայլին  Nintendo-ն գնում է , քանի որ նախկինում մի քանի պայանագրեր արդեն իսկ ստորագրվել էին ընկերությունների միջև:Կեն Կուտարագին,ում անվանում են նաև PlayStation-ի հայր,  ժամանակին համոզել էր Nintendo-ին  իր կոնսոլներում տեղադրել Sony SPC700 պրոցեսոր: Այն պետք է ձայնային սինթեզատորի դեր կատարեր: Nintedo-ն հանձնարարում է Sony-ին մշակել պայմանական <<SNES-CD>> անվանումով հավելվածը:
Old_Nintendo_Logo
Old Nintendo LOGO
Sony-ն պլանավորում էր Nintendo-ի հետ համատեղ ստեղծել մի կոնսոլը, որը կաշխատեր և Super Nintendo քարտրիջներով, և Sony-ի կողմից արտարդված  SNES-CD սկավառակներով: Այդ քայլով Sony-ին ցանկանում էր վիդեոխաղերի շուկայի մի փոքր  բաժինը գոնե իր հսկողության տակ պահել:

Playstation_logo-1-
PlayStation Logo

1989 թվականին SNES-CD-ին պետք է ցուցադրվեր CES-ի ժամանակ: Սակայն, երբ Հիրոսի Յամաուտին կրկին անգամ կարդաց իրենց և Sony-ի միջև կնքված պայմանագիրը հասկացավ , որ իրենց միամտացրել են, և այդ պայմանագրով Sony-ն ամբողջական հսկողության տակ էր պահելու  վիդեոխաղերի  շուկան, ավելի կոնկրետ բոլոր այն սարքերը, որոնք կունենային SNESCD-ROM: Համարելով , որ իրեն ցանկացել են հիմարեցնել` առանց Sony-ին տեղեկացնելու խզում է բոլոր պայմանագրերը նրանց հետ և սկսում  գաղտնի  աշխատել Philips-ի հետ: CES-ի շրջանակներում հայտարարվում է,  որ Nintendo-ն համագործակցելու է Philips-ի հետ: Բոլորը շոկի մեջ էին , հատկապես Sony-ի ներկայացուցիչները և կազմակերպիչները, քանի որ CES-ի նախորդ օրը փորձի ժամանակ Sony-ի ներկայացուցիչները ներկայացնում էին Play Station-ը՝ նոր խաղային կոնսոլը , որը աշխատելու էր և սկավառակով և քարտրիջով:

SNES-PAL-Console-Set
Nintendo

Բոլորը զարմացած էին, իսկ ճապոնիայում զայրացած, քանի որ մի ճապոնական ընկերությունը մյուսից հրաժարվել էր ի օգուտ եվրոպական մի ընկերության:
Սակայն ինչքան էլ զարմանային կամ զայրանային, զառը նետված էր: Պետք էր առաջ շարժվել:
Դեպքից հետո Sony-ն որոշում է թողնել SNES-CD-ի արտադրությունը: Սակայն PlayStation-ի հոր՝ Կեն Կուտարագիի միջնորդությամբ Sony-ն որոշում է առանձին ստեղծել մի կոնսոլ, որը կաշխատի միայն SNESCD-ROM-ի օգնությամբ: Մի խոսքով, նրանք հրաժարվեցին այդ ժամանակաշրջանում իշխող Super Nintendo  քարտրիջից և քվեարկեցին նոր զարգացող  և քիչ հայտնի SNESCD-ROM-ի օգտին: Անշուշտ, քայլը ռիսկային էր , սակայն ռիսկը գործի կեսն է , և դա Sony-ում շատ լավ  էին հասկանում:
Sony-ն վերջիվերջո կատարեց այդ ճակատագրական քայլը: Ընկերությունը դեռ չգիտեր` ինչպիսի ահռելի գումարներ է վաստակելու  այդ կոնսոլների օգնությամբ:
689px-PSX-Original-Controller

Շարունակելի . . .

0 коммент.:

Отправить комментарий