вторник, 14 мая 2013 г.



Վերջերս Microsoft-ը ընդունեց, որ իրենց նոր Windows 8 օպերացիոն համակարգն այնքան էլ հաջող չէ: Սակայն դա չխանգարեց նրանց նկարահանել մի քանի խենթ ու ծիծաղելի գովազդային տեսահոլովակ, որոնքներկայացնում են համակարգի դրական կողմերը:
Առաջին հոլովակը ցույց է տալիս, թե ինչ արագ ու գեղեցիկ է Windows 8-ը: Հոլովակում մի քանի աղջիկ մրցում են արագ դիմահարդարման արվեստի մեջ, ու տեսեք, թե ով է հաղթում:
Երկրորդ տեսահոլովակը ցուցադրում է համակարգի մուլտիթասքինգ կարողությունները, իսկ երկու դերասանները միաժամանակ խաղում են թենիս ու դաշնամուր են նվագում:
Հպման արվեստը:
Ի դեպ, հետաքրքիր է, որ լեզուն, որով խոսում են այս տեսահոլովակներում, ոչ ճապոներեն է, ոչ կորեյերեն, ոչ էլ չինարեն:

0 коммент.:

Отправить комментарий