вторник, 11 июня 2013 г.

Բանկի աշխատակիցը ննջել է ստեղնաշարի վրա եւ 222222222,22 եվրո փոխանցել
Գերմանական բանկերից մեկի աշխատակիցը 222 մլն եվրոյից ավելի գումար է փոխանցել՝ աշխատանքի ժամանակ ննջելով ստեղնաշարի վրա։
Տղամարդը 64,2 եվրո փոխանցել, բայց քնել է՝ ձեռքը 2 թվի վրա սեղմած։ Արդյունքում նա հաշվեհամարին 222222222,22 եվրո է փոխանցել։ Սխալը շուտով հայտնաբերվել եւ շտկվել էր, հայտնում է  BBC-ն։
Գերմանական լրատվամիջոցների տվյալով՝ դեպքը տեղի է ունեցել 2012թ. ապրիլին՝ Մայնի Ֆրանկֆուրտի բանկերից մեկում։ Աշխատանքից ազատվել է  բանկի 48-ամյա աշխատակիցը, որի պարտականություններից էր քնած աշխատակցի գործողություններին հետեւելը։
1986թ.-ից բանկում աշխատած կինը դիմել է դատարան, գրում է  lenta.ru-ն։
Աշխատանքային վեճերի հարցով դատարանը հաստատելլ է, որ դեպքի օրը աշխատակցուհին 800-ից  ավելի գործարքներ է կատարել։ Հունիսի 10-ին դատարանը հեռացումը համարել էր անօրինական եւ պահանջել վերականգնել բանկի աշխատակցուհու աշխատանքը։

0 коммент.:

Отправить комментарий