понедельник, 3 июня 2013 г.

Մեյվեզերը 5.9 միլիոն դոլարի խաղադրույք է արել
ԱՄՆ-ի ամենավճարվող մարզիկը՝ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը, խաղադրույք է արել 5.9 միլիոն դոլարի չափով, որ «Մայամի Հիթը» այսօր կհաղթի «Ինդիանա Պեյսերսին»՝ 7 միավորի տարբերությամբ, հաղորդում է  nesn.com-ը:

Այդ խաղադրույքի գործակիցը 1.91 է: Ստացվում է, որ հաղթանակի դեպքում Մեյվեզերը կշահի 11 269 000 դոլար:

Ավելացնենք, որ այս տարի Մեյվեզերը աշխատել է 90 միլիոն դոլար:

0 коммент.:

Отправить комментарий