суббота, 8 июня 2013 г.

ՖԻՖԱ-ի գործակալ. Ռեալը 90 միլիոն եվրոյի դիմաց ձեռք է բերել Բեյլին
ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոն հայտնել է, որ Մադրիդի «Ռեալը» ձևակերպել է «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերը:
«Ռեալը» պայմանագիր է կնքել Բեյլի հետ` 90 միլիոն եվրոյի դիմաց: Տրանսֆերն արդեն իրականացված է, բայց «Արքայական ակումբը» կսպասի մինչև թիմի նոր գլխավոր մարզչի անունը հրապարակելը:
Ես տեղեկություններ ունեմ: Հավաստիացնում եմ Ձեզ: Բեյլը՝ «Ռեալի» խաղացողն է»,- «Radio Intereconomía Catalonia»-ի եթերում ասել է Գալյարդոն:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ «Ռեալը» պատրաստ է Բեյլի տրանսֆերը գնել 60 միլիոն ֆունտով:
Նշենք, որ Անգլիայի առաջնության ավարտված մրցաշրջանում Բեյլը մասնակցել է 33 մրցավեճի, խփել է 21 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում:

0 коммент.:

Отправить комментарий