суббота, 15 июня 2013 г.

“Ինտուիցիա” տերմինը ծագում է լատիներեն “intuere”-ից, ինչը նշանակում է “նայել”: Ըստ սահմանման ստացվում է, որ դա մեր ներքին տեսողությունն է, այս կամ այն իրավիճակից ելքը տեսնելու ունակությունը՝ առանց ռեֆլեքսիաներին, այսինքն՝ մտորումներին դիմելու -
Կան վարժություններ, որոնք կարող են զարգացնել ինտուիցիան` 

1. Օրագիր վարեք, սակայն գրառեք ոչ թե իրադարձություններն, այլ Ձեզ վեցերորդ զգայարանի փայլատակումները: Սկսեք ցանկացած պահից, թեկուզ ոչ այնքան վառ, հազիվ տարբերակվող, ինչպես մոմի կրակը: Ենթադրենք՝ առավոտյան ցանկություն եք ունեցել ոտքով քայլելու սովորականի պես մեքենայով գնալու փոխարեն: Գրանցեք և՛ այդ ցանկությունը, և՛ Ձեր ընտրությունը: Զարմանալիորեն հետաքրքիր է այնուհետև ստուգել՝ աշխատե՞ց արդյոք ինտուիտիվ ալիքը, թե ոչ: Բացի այդ, նման գրառումները սովորեցնում են ճիշտ ձևակերպում տալ սեփական զգացողություններին, ինչը շատ կարևոր է սեփական երկրորդ “Ես”-ը լսելու համար:

2. Անջատե՛ք ներքին ցենզորին: Մի՛ քննադատեք և մի՛ պիտակավորեք մարդկանց: Հենց այսօր, հիմա, Ձեզ բռնելով “Այ քեզ հիմար” մտքի վրա՝ կանգ առեք և ինքներդ Ձեզ ստիպեք մտածել այլ ուղղությամբ: Նշե՛ք մարդու հագուստի կոնկրետ մանրուքը, որը Ձեզ դուր չի գալիս կամ զայրացնում է: Դիտարկե՛ք այն այլ տեսնակյունից: Իսկ այնուհետև միայն անցեք նրա արարքների քննարկմանը, եթե դրանք ընդհանրապես Ձեզ հետ որևէ կապ ունեն: Մտածե՛ք, թե ինչու եք նրանից վիրավորված կամ զայրացած, գնահատական տվեք Ձեր զգացողություններին, այլ ոչ թե ուրիշի անձին:

3.Շփման մեջ աշխատեք զրուցակցի հետ 
նույն ալիքի վրա գտնվել: Մտովի սահմանե՛ք նրա հույզերն ու զգացողությունները, որոնք Ձեր կարծիքով նա ունի այդ պահին: Այս վարժությունը կոչվում է “ներթափանցում” և շատ լավ օգնում է ենթագիտակցական զգացողությունները բացահայտելու գործում: Սովորե՛ք լսել ոչ միայն ինքներդ Ձեզ, այլև ուրիշներին:

4. Գոնե մեկ օր (ցանկալի է՝ հանգստյան) ամբողջովին տրվեք մղումներին: Այսինքն՝ առանց մտածելու, առաջին ցանկության մղումով կատարեք թե՛ փոքր քայլեր, թե՛ մեծ  գործեր:

5.Ինչպես հայտնի է՝ գլխուղեղի ձախ կիսագունդը պատասխանատու է տրամաբանության և ռացիոնալ մոտեցման համար. ի հակակշիռ դրա՝ պետք է զարգացնել աջ կիսագունդը՝ սեփական հույզերի, տպավորությունների, կանխազգացումների հետ կապն ամրապնդելու համար: Իսկ դրա համար փորձեք ամեն օր գրել կամ նկարել ձախ ձեռքով:  Հավատացե՛ք՝ դա շատ հետաքրքիր է:

6.Ինտուիցիան զարգացնելն առաջին հերթին սեփական անձի հետ կոնտակտ հաստատելն է: Ինքներդ Ձեզ հարցեր տվեք` փնտրելով դրանց պատասխանները: Ինքնաճանաչում. ահա թե ինչն է առաջնայինն այս հարցերում: Օրինակ՝ հարցրե՛ք Ձեզ՝ “Ի՞նչ եմ ես սիրում”, “Ի՞նչ եմ ուզում կյանքից”, “Ինչպիսի՞ն է իմ բնավորությունը”, “Ինչպիսի՞ն են ինձ տեսնում մտերիմներս” և այլն:

7.Լուծելու ենթակա խնդիրը ձևակերպելիս՝ մի՛ գործածեք հարցական տարբերակը: Հաստատումը թույլ կտա ավելի հստակորեն լսել ինտուիտիվ պատասխանը: Օրինակ՝ ոչ թե “Պետք չէ՞ արդյոք, որ  այս ԲՈւՀ-ն ընդունվեմ” կամ “Համաձայնվե՞մ արդյոք այս առաջարկին”, այլ “Ինձ պետք է ընդունվել այս ԲՈւՀ”, “Արժե համաձայնվել”: Այս հաստատական նախադասություններն արտահայտելիս Ձեր ունեցած զգացողություններն էլ կդառնան ճիշտ ուղու վրա կանգնեցնող հուշումներ: Այո՞, թե ոչ: Ընտրությունը Ձերն է: Ամենակարևորը՝ վստահե՛ք ինքներդ Ձեզ և Ձեր ինտուիցիային:

0 коммент.:

Отправить комментарий