воскресенье, 2 июня 2013 г.

Ավստրալիայի վերաքննիչ դատարանը իգական և արական սեռերից բացի ճանաչել է նաև 3-րդ սեռի գոյության հանգամանքը: Սա դատական պրակտիկայում առաջին նման դեպքն է:

3-րդ սեռն ի հայտ է եկել 52-ամյա ակտիվիստ Նորիի շնորհիվ, ով իրեն անսեռ է համարում։
2010թ-ին նա գրանցվել է իբրև մարդ, որի սեռը հայտնի չէ։ Հետագայում այդ որոշումը սխալ է համարվել և Նորիին առաջարկել են կողմնորոշվել։ Վերջինը բողոքարկելով` իր սեռը որպես իգական կամ արական չճանաչելու իրավունք է ստացել։

Ավստրալիայի այն քաղաքացիները, ովքեր իրենց ո'չ կին, ո'չ տղամարդ են համարում, իրավունք ունեն անձնագրում սեռը նշել «Х» տառով:

0 коммент.:

Отправить комментарий