воскресенье, 2 июня 2013 г.

Ավստրալիայի և Անգլիայի հետազոտողները պարզել են, որ մաստակը սթրեսի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկն է: Երբ հուզված մարդը մաստակ է ծամում, նրա տագնապը նվազում է և դառնում է ավելի կենտրոնացած: Արդյունքում նրա օրգանիզմն արտադրում է 18 տոկոսով պակաս կորտիզոլ (սթրեսի հորմոն)՝ գրում է raut.ru-ն: 

Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ մաստակն արագացնում է գլխուղեղում արյան հոսքը, ինչի շնորհիվ մեծանում է կենտրոնացվածությունը ու ազատվում նյարդայնությունից: 

Սթրեսի դեմ մեկ այլ անսպասելի միջոց է արոմաթերապիան՝ նույնիսկ այն դեպքում, երբ քիթը փակ է, և հոտ չեք զգում: 

Ընկուզեղենը, նուշը, հունական ընկույզը իրենց հերթին մագնիումի հրաշալի աղբյուր են, որոնց պակասությունը օրգանիզմում, ինչպես հայտնի է, հանգեցնում է սթրեսային վիճակի խորացման: 

Ի վերջո, սթրեսի դեմ պայքարի հրաշալի միջոց են սենյակային բույսերը:

0 коммент.:

Отправить комментарий