
Աշխարհի 8-րդ ռակետ, ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգան առաջին անգամ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց:
«Ռոլան Գարոսի» 5-րդ շրջանում ֆրանսիացին ոչ մի շանս չտվեց աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերին՝ հաղթելով 3 սեթում: Մեկ ժամ 51 րոպե տեւած մրցախաղում Ցոնգան առավելության հասավ 7:5, 6:3, 6:3 հաշվով:
Կիսեզրափակիչում Ցոնգայի մրցակիցը կլինի իսպանացի Դավիդ Ֆերերը, որը վստահ հաղթանակ տարավ իր հայրենակից Թոմի Ռոբրեդոյի կատմամբ՝ 6:2, 6:1, 6:1:
«Ռոլան Գարոս», 1/4 եզրափակիչ
Ժո-Վիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա) – Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 7:5, 6:3, 6:3
Թոմի Ռոբրեդո (Իսպանիա) – Դավիդ Ֆերեր (Իսպանիա) – 2:6, 1:6, 1:6
Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա)
Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Թոմի Հաաս (Գերմանիա)
0 коммент.:
Отправить комментарий