Օգտակար նախաճաշ № 2. Ավելի թեթև է, կազմված է դիետիկ հացերից և պանրի կտորներից, որոնց համար կարելի է ընտրել ցանկացած միրգ՝ բանան, նարինջ, խնձոր: Ներառված է 1 բաժակ կաթ կամ կեֆիր: Այս նախաճաշը ֆիթնեսի ոճով է, ավելի առողջարար չի լինում:
Օգտակար նախաճաշ № 3. Անյուղ կաթնաշոռ, որի մեջ ավելացված են մրգեր (ձմեռը կարող եք ավելացնել չամիչ, սև սալորաչիր), շաքարավազի փոխարեն կարող եք օգտագործել 1 գդալ մեղր: Կանաչ թեյը հացի հետ կլրացնի այս ընտրությունը:
Օգտակար նախաճաշ № 4. Աղցան բանանով, նարնջով, խնձորով յոգուրտի հետ խառնած: Կարելի է սրան ավելացնել նաև մի բուռ դիետիկ հացահատիկային, որևէ փաթիլներ:
Օգտակար նախաճաշ № 5.Կաթով շիլա: Շաքարավազի փոխարեն կարելի է ավելացնել մի գդալ մեղր: Կարելի է այն լրացնել չորամրգերով և ընկույզով:
0 коммент.:
Отправить комментарий