воскресенье, 2 июня 2013 г.



Այսօր ողջ Մեծ Բրիտանիան նշում է Էլիզաբեթ II-ի գահակալության 60-ամյակը: Արքայադուստր Էլիզաբեթ Ալեքսանդրա Մերի Վինդզորը գահ բարձրացավ1953 թվականի հունիսի 2-ին: Այսօր Անգլիայում բաց երկնքի տակ այդ կապակցությամբ կանցկացվեն բազմաթիվ հանդիսություններ: Spletnik.ru պորտալն առաջարկում է 5 հետաքրքիր փաստեր գահակալման մասին: 

Փաստ 1. Էլիզաբեթը թագուհի է հռչակվել 1952 թվականի փետրվարի 6-ին, երբ մահացավ նրա հայրը՝ Գեորգ VI-ը: Այդ ժամանակ նա ամուսնու հետ հանգստանում էր Քենիայում: Գահակալման արարողությունը կատարվել է միայն 6 ամիս անց, երբ սուգն ավարտվել է:

Փաստ 2. Ամենահետաքրքիր փաստն այն է, որ Էլիզաբեթ II-ի գահակալությունը դարձել է առաջին համազգային մասշտաբի իրադարձությունը, որը ցուցադրվել է ուղիղ եթերում: Ուինսթոն Չերչիլն ու բրիտանական եկեղեցու ղեկավարությունը դեմ են եղել նման որոշմանը, սակայն ապագա միապետն ու նրա խորհրդականները պնդել են իրենցը: «Ինձ վստահելու համար մարդիկ պետք է տեսնեն ինձ»: BBC-ի հեռարձակումը Մեծ Բրիտանիայում դիտել էր 27 միլիոն, իսկ աշխարհում՝ մոտ 100 մլն մարդ: Համարվում է, որ այդ դրվագը շրջադարձային է դարձել հեռուստատեսության պատմության մեջ:

Փաստ 3. Էլիզաբեթ II-ը թագը կրել է գահակալությունից 3 շաբաթ առաջ: Նա թագը չէր հանում նաև ճաշելիս և զբոսնելիս: Այդպիսով՝ նա պատրաստվում էր գահակալությանը: Թագը, որի վրա 275 թանկարժեք քարեր կան, կշռում է ավելի քան 3 կգ: Ժամանակ էր պետք՝ նման ծանրությանը հարմարվելու համար:

Փաստ 4. Գահակալման արարողությունը տեղի է ունեցել Վեսթմինսթերի Սուրբ Պետրոս եկեղեցում: Այնտեղ թագադրված առաջին միապետը եղել էր Վիլհելմ I-ը (5.12.1066-09.09.1087): Հարկ է նշել, որ գրեթե բոլոր բրիտանացի միապետները թագադրվել են այդ եկեղեցում: Հենց այդտեղ է տեղի ունեցել արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի պսակադրությունը:

Փաստ 5. Թագադրման օրը նշվել է Համագործակցության բոլոր երկրներում: Իրադարձության կապակցությամբ թողարկվել են նամականիշներ:

0 коммент.:

Отправить комментарий