Ի՞նչ է նշանակում երազել, երազել` այսինքն երազում տեսնել, երազել: Ի՞նչ է նշանակում երազում տեսնել, այսինքն՝ դու կարող ես միայն երազել ինչ-որ բանի մասին: Առաջին հայացքից անմիտ կթվան այս տողերը, բայց ոչինչ, ես հիմա գրում եմ այն, ինչ պատկերացնում եմ, ինչ զգում եմ ու ինչ մտածում եմ: Կարևորն այն է, որ դու հիմա կարդում ես այն:
Կարևորություններ շատ կան մեր կյանքում, բայց պետք չէ կարևորություններն ու պարտականությունները խառնել իրար, ինչպես երազանքն ու ցանկությունը: Դու կարող ես երազել, բայց չցանկանալ ու չհասնել: Երազես, բայց մոռանաս: Եվ չես կարող ցանկանալ, բայց չհասնել կամ ցանկանալ, բայց մոռանալ: Նույնիսկ եթե քո ցանկությունը չիրականանա, դու չես մոռանա այն.... Ցանկությունը մեծ բան է, իսկ երազանքը՝ ոչինչ: Կան միայն թվացյալ ու անկարող մտքեր: Մտքեր, որոնք ստիպում են քեզ երազել, բայց ոչ ցանկանալ, որոշել, բայց ոչ կատարել: Երազանքներ շատ կան մեր կյանքում: Մեկը երազում է մեքենա ունենալ, մյուսը` տուն, մյուսն էլ երեխա... Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը երազում է երեխա ունենալ, և նա ունի այդ հնարավորությունը, ապա դա երազանք չէ, դա ցանկություն է, որը կարող է հեշտությամբ կատարել: Իսկ եթե նա ուզում է երեխա ունենալ և չունի այդ հնարավորությունը, ապա նա կարող է միայն երազել երեխայի մասին, որովհետև նա չունի այդ բերկրանքը, և նա կարող է միայն երազել... Շատ անգամ ենք մենք մտածում այն բաների մասին, որոնք միայն երազում կարող ենք ունենալ, բայց շատ քիչ ենք ցանկանում այդ ամենը... Դրա համար էլ չեն իրականանում մեր երազանքները, որովհետև երազանք են: Այ իսկ եթե ցանկանանք այն բաները, որոնք երազել էինք, ապա մենք կհասնենք դրանց: Այստեղ կա երկու կարևորություն` ձգտում ցանկության և ցանկություն ձգտման: Կարևորիր քո ժամանակը ոչ թե երազելու, այլ ցանկանալու, ոչ թե մտածելու, այլ իրագործելու: Մենք տարբեր մարդիկ ենք, և մեր կարծիքները կարող են չհամընկնել, այնպես որ մտածիր յուրովի, երազելու փոխարեն ու երազիր մտովի, այլ ոչ իրագործելի: Եվ վերջում հիշիր, որ երազներ լինում են միայն այն ժամանակ, երբ դու քնած ես ու չես մտածում այն իրագործելու մասին: Քո երազներում դու անզոր ես, դու միայն դիտորդ ես և ոչ մի բան չես կարող որոշել, իսկ քո ցանկություններում դու ես որոշում կայացնողը, ոչ թե դիտորդ, այլ կատարող ես:
Երազանքներդ արտահայտիր ցանկության տեսքով, և դու կունենաս ոչ թե չկատարված երազանքներ, այլ կունենաս կատարյալ ցանկություններ....
0 коммент.:
Отправить комментарий