понедельник, 7 января 2013 г.



Սկսենք նրանից, որ Ջեքսոնն իր կտակը ստորագրել է 7/7/2002: Երգչի հիշատակի համար կազմակերպված արարողությունը տեղի է ունեցել 7/7/ 2009-ին` վերը նշված կտակի ստորագրումից 7 տարի անց:
Մայքլ Ջեքսոնի ամենահաջողված հիթերից երկուսը` «Black and White»-ն ու «Billy Jean»-ը, ուղիղ 7 շաբաթ գրավում էին հիթ շքերթների առաջին հորիզոնականները:
Ջեքսոնի երեք ամենահաջողված ալբոմները` «Thriller»-ը, «Bad»-ը և «Dangerous»-ը, 7-ական հիթ են պարգևել Top 40 հիթ շքերթին:
Ջեքսոնների ընտանիքում կա 9 երեխա: Մայքլ Ջեքսոնը ընտանիքում ծնված 7-րդ երեխան էր: Երգիչը ծնվել է 1958-ին:
Հետաքրքիրն այն է, որ եթե 19-ին գումարենք 58, ապա կստացվի 77: Հետաքրքիր է նաև այն, որ Մայքլը մահացել է հունիսի 25-ին: Նույն սկզբունքով, եթե 2-ին գումարենք 5, կստացվի 7:
Կարելի է ենթադրել, որ 7 թվի մոգությունն այս դեպքում նաև պայմանավորված է նրանով, որ երգչի անվան և ազգանվան տառերը առանձին վերցրած 7-ն են` MICHAEL JACKSON:

0 коммент.:

Отправить комментарий