понедельник, 7 января 2013 г.



Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն եւ Անդրես Ինյեստան այսօր դեմառդեմ կհանդիպեն ֆուտբոլային աշխարհի ամենահեղինակավոր անհատական մրցանակի՝ «Ոսկե գնդակի» համար պայքարում:
Մրցանակն ստեղծվել է 1956 թվականին «ՖՐԱՆՍ ՖՈւՏԲՈԼ» ամսագրի կողմից՝ ի պատիվ նախորդ օրացույցային տարվա լավագույն ֆուտբոլիստի: Երեք տարի առաջ այն միավորվեց ՖԻՖԱ-ի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» մրցանակի հետ:
Այժմ մրցանակը, որն ընտրվում է լրագրողների եւ ազգային առաջնությունների մարզիչների եւ ավագների կողմից, հանձնվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին:
Այս տարվա մրցանակի հավակնորդ բոլոր ֆուտբոլիստներն էլ ներկայացնում են իսպանական առաջնությունը եւ երկու խոշորագույն գրանդ ակումբները: Այն, որ նրանք լավագույնն են, նույնիսկ քննարկման ենթակա չէ: Ահա թե ինչ են խոսում նրանց մասին ֆուտբոլային աշխարհում:
 Կրիշտիանու Ռոնալդուի մասին
 Կառլոս Քուեյրոս (Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին մարզիչ). «Պորտուգալիան ունի Կրիշտիանու Ռոնալդու կոչվող ազգային հավաքական եւ մի խումբ խաղացողներ, ովքեր վազում են նրա հետեւից»:
Ալեքս Ֆերգյուսոն. «Նա անհավանական խաղացող է: Մենք մեծագույն խաղացողների մի մեծ պանթեոն ունենք, եւ Ռոնալդուն, անկասկած, կարող է մրցել նրանցից յուրաքանչյուրի հետ: Նրա մեջ մի քիչ էլ Էրիկ Կանտոնա կա: Նա, անկասկած, շատ արժեքավոր է Մադրիդի համար»:
 Անդրես Ինյեստայի մասին
Դավիթ Սիլվա.  «Լրատվամիջոցներն ինձ հաճախ են հարցնում, թե ով է լավագույնը՝ Մեսսի՞ն, թե՞ Ռոնալդուն: Բայց ինձ համար մի բան հստակ է. Անդրես Ինյեստան համար մեկն է: Նա կարող է անգամ ավելի բարդ բաներ անել դաշտում: Նա կախարդական է գնդակով եւ այնքան ազդեցիկ»:
 Ֆեռնանդո Տոռես. «Երբ գնդակը նրա մոտ է, թվում է, թե մնացած ամեն ինչ կանգ է առնում, ասես տեսախցիկը դանդաղեցրած է նկարում: Ես նրա հետ խաղում եմ 15 տարեկանից, եւ ես երբեք նրան չեմ տեսել վատ խաղալիս»:
 Լիոնել Մեսսիի մասին
 Պեպ Գվարդիոլա. «Ես ցավում եմ այն երկուսի համար, ովքեր պայքարելու են Մեսսիի տիտղոսի համար. դա անհավանական է, այս տղան յուրահատուկ է: Նա միայն շատ գոլեր չի խփում, նա շատ հիանալի գոլեր է խփում, որոնցից յուրաքանչյուրը նախորդից ավելի լավն է»:
 Լուիս Ֆելիպե Սկոլարի. «Որոշ մարդիկ չեն սիրում Ռոնալդուին, որովհետեւ նա մեծագույն խաղացող է, գեղեցիկ արտաքին ունի եւ սեքսով է զբաղվել բոլոր կանանց հետ: Մարդիկ նախանձում են: Ռոնալդուի կյանքում միակ վատ բանը Մեսսին է: Եթե դա նա չլիներ, ապա այժմ Ռոնադուն կլիներ աշխարհի լավագույն խաղացողը մոտ հինգ տարի»:

0 коммент.:

Отправить комментарий