пятница, 11 января 2013 г.

«Maxim» ամսագիրը իրեն տիպիկ հումորային ոճով մի շատ հետաքրքիր նյութ էր հրապարակել, որը չեմ ալարել ու թարգմանել եմ, որպեսզի կիսվեմ ձեզ հետ։

Հազար տարի առաջ անհրաժեշտ էր առնվազն վերջին դատաստանը կազմակերպել, որպեսզի բոլոր խենթերին ու տարօրինակներին հավաքեիր մի տեղ, իսկ մեր օրերում դա անում է Գինեսի ռեկորդների գիրքը։

1. Ամենածանր հեծանիվը

Հավանաբար ժամանակին իրենց դասարանի ամենափոքր հեծանիվը պատկանում էր հոլանդացի Վան դեր Բոշեմին, հակառակ դեպքում ի՞նչ իմաստ ուներ սարքել աշխարհի ամենածանր հեծանիվն աշխարհում, որը կշռում է 750 կիլոգրամ, և որի պատրաստման համար կիրառվել են սովորական հեծանիվների մասեր, պողպատյա խողովակներ, մոպեդի ու տրակտորի անվադողեր։ Ամենատարօրինակը, սակայն, այն է, որ այս հեծանիվը հնարավոր է քշել, և երբ դա պատահում է, անգամ բրուտալ հոլանդացի բայքերների սրտները չոքերն են ընկնում։

2. Ամենաարագ փաթեթավորումը
Ճարպիկ ավստալուհի Սքայ Բրոբերգը գիտի, որ ավելի լավ է ճկվել այս դաժան աշխարհում, քան պարապ նստել։ Վերջերս այս աղջիկը նոր ռեկորդ սահմանեց՝ ընդամենը 4.78 վայրկյանում խցկվելով 52 x 45 x 45 см գաբարիտներով ապակյա արկղիկի մեջ։ 

3. Ամենաբարձրահասակ շունը
Զևս անունով երեք տարեկան դանիական դոգը, որը բնակվում է ԱՄՆ Միչիգան նահանգում, ո՛չ հաչում է, ո՛չ էլ կծում և բոլորին էլ տուն է թողնում՝ մտնեն, որովհետև Զևսին պետք չէ այլ շների պես չարչարվել, որպեսզի գրավի մարդկանց ուշադրությունը. չէ՞ որ նրա հասակը 112 սմ է։ Ամեն օր նրան տալիս են 14 կիլոգրամ կեր և խմում է միայն մաքուր ջուր։ Նա շատ խաղաղասեր է ու չի նեղացնում տանը բնակվող երկու այլ շներին և կատվիկին։

4. Ամենամեծ բեռնախցիկը
Ամերիկյան «Westech» ընկերությունը որոշել էր իզուր գումար չվատնել գովազդի համար, այլ պարզապես ստեղծել բեռնատար մեքենաների համար նախատեսված ամենամեծ բեռնախցիկը (կուզով)։ Westech T282C Flow Control Body մոդելը իր մեջ կարողանում է տեղավորել 470,4 խորանարդ մետր ածուխ, իսկ եթե քեզ ավելի հեշտ է ընկալել տոննաներով, ապա մոտավորապես 400 տոննա բեռ։ Իդեալական մեքենա՝ պիկնիկների համար. նախ՝ ածուխի պաշարը կհերիքի, որպեսզի ողջ կյանքում ամեն օր խորոված անես, երկրորդ՝ երեխաները խաղ անելու ու կորելու տեղ կունենան և չեն խանգարի մեծահասակներին ... անվադողերը ուսումնասիրելու գործում։

 5. Ամենաշատ փիրսինգներով դեմքը
Սրանից մի քանի տարի առաջ արգենտինացի Ակսել Ռոզալեսը թողեց իր հարգված մասնագիտությունը՝ մերկապարող, որպեսզի զբաղվի ավելի վտանգավոր զբաղմունքով՝ փիրսինգով։ Այս հարցում նրա հաջողությունները բառիս բուն իմաստով ակներև են, իսկ 2012 թվականին նա պաշտոնապես ճանաչվեց դեմքի վրա ամենաշատ փիրսինգ ունեցող մարդը՝ ընդհանուր 280 հատ։ Դե ինչ, մաղթում ենք ծակ Աքսելին հաջողություն և որ առանց խնդիրների սափրվի։

6. Շրջվելու ամենամեծ աստիճանը
50-ամյա ամերիկացի Մոզես Լահնեմի մականունը «Շրջված ոտքերով մարդ» է, ով իր ունակությունը բացահայտել է դեռևս դպրոցական տարիքում։ Մոզեսը կարողանում է իր ոտքերը շրջել 120 աստիճանով... Մոզեսի բախտը շատ է բերել, որովհետև եթե նա մի քանի դար առաջ ծնվեր իր շնորհքով, ապա կհայտնվեր ոչ թե Գինեսի գրքում, այլ ինկվիզիցիայի խարույկի վրա։

7. Ամենացածրահասակ ցուլը
Արչիին սպասում էր տիպիկ ցլի ճակատագիր՝ այցելել աշխարհի լավագույն ռեստորանները սթեյքերի տեսքով։ Բարեբախտաբար, Արչիի մոտ հազվադեպ մուտացիա կար և հյուսի-իռլանդական ֆերմերները հասկացան դա, երբ 1 տարեկան հասակում նրա հասակը չէր գերազանցում 76 սանտիմետրը, մինչդեռ նրա հասակակիցները նրանից մոտ 30 սանտիմետրով ավելի բոյով էին։ Արդյունքում, ի տարբերություն իր եղբայրների, որոնք դարձան նրբերշիկ և այլ մսամթերք, Արչին դարձավ իսկական աստղ։

 8. Ամենաբարձրահասակ ձին
Միչիգան նահանգում գտնվող Մառախլապատ Մարգագետին ֆերման կարող է պարծենալ ոչ միայն իր միստիկ անվանումով, այլ նաև աշխարհում ամենաբարձրահասակ ձիով, ով 210 սմ բարձրություն ունի։ 11 տարեկան բելգիական ցեղատեսակին պատկանող Մեծ Ջեկը ծնվել է հենց այս ֆերմայում, իսկ նրա տերը՝ Ջերրի Հիլբերթը, ամեն օր տալիս է նրան մի ամբողջ տուկ ծխոտ ու 40 կիլոգրամ խոտ։ Հայտնի չէ, թե այս հոգսերի ձեռքը ինքը՝ Ջեյքը, քանի տուփ ծխախոտ է ծխում օրական։

9. Ամենատարեց մարմնամարզուհին
Ինչպես հայտնի է, Գերմանիան ռեկորդակիր է՝ տարեց մարդկանց քանակությամբ, ընդ որում, այս մարդիկ իրենց տներում պարապ չեն նստում ու տրվում ՍՍ-ի երեկույթների մասին նոստալգիկ հիշողությունների, այլ վարում են ակտիվ կենսակերպ։ Օրինակ՝ 87-ամյա մարմնամարզուհի Յոհաննա Կվասը մինչև հիմա էլ մասնակցում է տարբեր առաջնությունների և հայտնվում բազմաթիվ յութուբյան տեսահոլովակներում։

10. Ամենափոքր ուղղաթիռը
Այլևս ոչ ոքի կարող է չհուզել դարերից եկող այն հարցը, թե ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում թռչել ինչպես թռչունները։ Ախր ամեն ինչ շատ պարզ է, մարդիկ ունեն փոքրիկ ուղղաթիռներ, որոնք ծալած ունեն ցանկացած ծիտիկների։ Ճապոնական «GEN Corporation»-ը ներկայացրել է իր GEN H-4 մոդելը, որը կշռում է ընդամենը 70 կիլոգրամ, զարգացնում է 100 կմ/ժ արագություն, կարողանում է բարձրանալ մինչև 3000 մետր։ Ընդ որում, ուղևորի քաշը չպետք է գերազանցի 200 կիլոգրամը, և նրա մոտ պարտադիր է 30000 դոլարի առկայությունը։

11. Ամենաերկար իրոկեզը
Երբ վարսավիրները տեսնում են իրենց մոտեցող ճապոնացի Կազիհիրո Վատանաբեին, նրանք փակցնում են «Փակ է» ցուցանակը իրենց սրահների դռներին։ Վատանաբեն իր սանրվածքի համար արդեն 15 տարի է, ինչ մազերի մի մասը չի կտրում և արդյունքում 40-ամյա ճապոնացին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ իր 110 սանտիմետրանոց իրոկեզիի համար, որն այնքան բարակ ու սուր է, որ կարող է օդում երկու կես անել անուշադիր մեղվին։

12. Ամենաբարձրահասակ բասկետբոլիստը
Ամերիկացի բասկետբոլիստ Փոլ Ստյորջեսսը գիտի, թե ինչպես գրավի մարդկանց ուշադրությունը. դրա համար բավական է պարզապես ոտքի կանգնել... Իր 232 սմ հասակի պարագայում 25-ամյա մարզիկը կշռում է 147 կիլոգրամ և կրում  է 52 համարի կոշիկներ։ 

13. Ամենամեծ թմբուկային համակարգը
Ամենամեծ թմբուկային համակարգի սեփականատերը «Jesus the Soul Solution» ռոք խմբի մասնակից ու հոգևորական նյույորքցի Մարկ Թեմփարթոյինն է։ Թմբուկներով նա տարվել էր դեռ 40 տարի առաջ, և այսօր նրա թմբուկային համակարգում հաշվվում է 340 նմուշ։ Այս բոլորը փաթեթավորելու համար Մարկից պահանջվում է 15 ժամ և հատուկ բեռնատար։

14. Ամենափոքր մեքենան
Երբ ինչ-որ մեկը սկսի պարծենալ մոտդ իր կոմպակտ ու պուճուրիկ քաղաքային մեքենայով, այս մեքենայի նկարը նրա աչքը մտցրու։ Այս պուճուրիկը ունի 104 սմ բարձրություն և 66 սմ լայնություն և ստեղծվել է անգլիացի Փերրի Ուոտկինսոնի կողմից՝ 7 ամսվա ընթացքում։ Չնայած դրա թափքը մանկական մեքենայից է փոխառված, այն գրանցված է որպես իրական մեքենա և շատ էլ երթևեկելի է։






0 коммент.:

Отправить комментарий