Մեկ տարի առաջ այս օրերին BRAVO.am-ն իր ընթերցողներին տեղեկացրեց, որ ամերիկյան փոփ-աստղ Բեյոնսեն 30 տարեկանում դուստր է ունեցել: Այնուհետ երգչուհին պատերազմ հայտարարեց ավելորդ քաշի դեմ, իսկ այսօր արդեն նրա երկրպագուները կարող են գնահատել արդյունքը:
Իր առաջնեկին լույս աշխարհ բերելուց հետո կես տարվա ընթացքում Բեյոնսեն 27 կգ-ով նվազեցնում է քաշը, եւս կես տարի եւ նա արդեն պատրաստ է հանրությանը ցուցադրել հղիությունից հետո վերականգնված իր սեքսուալ կազմվածքը:
Երգչուհու նոր ֆոտոշարքը հեղինակել է հայտնի լուսանկարիչ Թերի Ռիչարդսոնը: Բազմաթիվ մարդկանց կողմից ուսումնասիրվող այս լուսանկարները ներկայացված են “GQ” ամսագրի փետրվարի համարում: Փոփ-աստղի երկրպագուներն, իհարկե, իրենց հիացմունքն են հայտնում, բայց նաեւ քիչ չեն պնդողները, թե “ֆոտոշոփ” է կիրառվել:





0 коммент.:
Отправить комментарий