суббота, 23 февраля 2013 г.




Անգլուհի Մենդի Սելլարսը աշխարհում ամենամեծ ոտքերն ունի: Ընդ որում, ամեն տարի նա գերազանցում է իր իսկ ռեկորդը, քանի որ ոտքերը մշտապես աճում են: Այժմ նրա թափի լայնությունը 40 սանտիմետր է, ծնկի երկարությունը 90 սմ: Ավելին, նրա ոտքերը տարբեր երկարություն ունեն, աջը կարճ է 13 սանտիմետրով, իսկ թաթը 180 աստիճանով ծռված է: Գիտնականները կշռել են նրա ոտքերը` 95 կգ, իսկ ընդհանուր քաշը` 127 կգ է, գրում է «Էքսպրես գազետան»:
Բժիշկները մանուկ հասակում նրա մոտ ոտքերի անհամամասնություն են ախտորոշել, եւ ոչ ոք չէր կարող մտածել, որ մեկ շաբաթից ավելի կապրի: Այսօր Մենդին 36 տարեկան է, լավատես եւ չի պատրաստվում հանձնվել:
Նա չի կարողանում շարժվել, շաբաթներով տանից դուրս չի գալիս, իսկ մաքուր օդ շնչելու համար հատուկ սարքավորված հաշմանդամի սայլակ է նստում:


0 коммент.:

Отправить комментарий