суббота, 23 февраля 2013 г.



Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը չի փայլում միայն իր արտաքին տպավորիչ գեղեցկությամբ: Հավանաբար քչերը գիտեն, որ նա սպորտային լավ մարզավիճակում է և դահուկասպորտի մեծ վարպետ:  Այս մարզաձևի սիրահար են նաև շատ քաղաքական գործիչներ:
Լուսինե, ինչպե՞ս եք նախընտրում անցկացնել ձմեռային արձակուրդները:
Ձմեռային արձակուրդներին մոտավորապես 6 տարի շարունակ պարտադիր դահուկ եմ քշում: Լինում է նաև այնպես, որ մեկնում եմ տաք երկիր, բայց այս մարզաձևին տիրապետելուց հետո, նախընտրում եմ ձմեռային արձակուրդն անցկացնել լեռնադահուկային հանգստյան գոտիներում:
Այս տարվա ձմեռային արձակուրդներն ինչպե՞ս և որտե՞ղ եք անցկացրել:
Այս տարի ձյան գալուն պես, ես քշում եմ դահուկ յուրաքանչյուր շաբաթ կիրակի: Դա անբացատրելի հաճույք է: Իսկ ձմեռային արձակուրդներն անցկացրել եմ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:



Լուսինե, ես տեղյակ եմ, որ Դուք բավականին լավ եք դահուկ քշում: Շատ գովելի է, ե՞րբ է Ձեզ հաջողվել տիրապետել այդ սպորտաձևին:
Դահուկ  քշում եմ 18 տարեկան հասակից: Սովորել եմ Ֆրանսիայում:
Կա՞ն սպորտաձևեր, որոնցով զբաղվել կամ զբաղվում եք:
Ես կարծում եմ, որ մարդը պետք է միշտ հետևի սեփական առողջությանը, իսկ սպորտը, գիտեք, ամրացնում է այն: Ես զբաղվում եմ նաև լողով, մեծ թենիսով:
Առիթ ունենալով հանգստանալ արտերկրում՝ կարո՞ղ եք նշել հայաստանյան հանգստյան գոտիների առաջնային խնդիրները:
Կարծում եմ, որ Ծաղկաձորի մեր  ճոպանուղին դանդաղ է աշխատում և շատ բաց է: Այլ երկրներում դրանք ավելի հարմարավետ են, և շատ սարեր կան, որտեղ կարելի է հանգստանալ և մարզվել: Ինձ զարմացնում է նաև այն, որ մեր հանգստյան գոտիների հյուրանոցների  գները չեն զիջում արտերկրի հյուրանոցներին գներին:
Ձեզ հաջողվում է Հայաստանում «ուզածի պես» հանգստանալ, չի՞ խանգարում Ձեր հայտնի լինելը:
Հավատացեք, որ երբեք ոչ մի խնդիր չեմ ունեցել և երբեք ինձ ոչինչ չի խանգարել:





0 коммент.:

Отправить комментарий