воскресенье, 17 марта 2013 г.



Apple ընկերության համահիմնադիր և նախկին ղեկավար Սթիվ
Ջոբսը կդառնա մանգա ոճում կոմիքսների նոր շարքի գլխավոր
հերոս: Կոմիքսների շարքի վրա աշխատում է հայտնի ճապոնացի
նկարիչ Մարի Յամաձակին: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Կոմիքսները կհրապարակվեն մաս-մաս՝ Kiss ամսագրում, որը
թողարկում է Kodansha ընկերությունը:
Նշենք, որ այդ նույն ընկերության պատասխանատվությամբ է
Ճապոնիայում հրատարակվել Ուոլթեր Այզաքսոնի «Սթիվ Ջոբս»
կենսագրական գիրքը: Ընդ որում՝ հենց այս գիրքն էլ դարձել է
նկարչի ոգեշնչման հիմնական աղբյուր:

0 коммент.:

Отправить комментарий