Ամենայն հավանականությամբ, առաջին հայելին, որի մեջ մարդը տեսել է իր և շրջակա բնության արտացոլումը, ջուրն է, իսկ հաջորդը` օբսիդիանը`սատանի եղունգը։ Ավելի ուշ հայելիներ են պատրաստել պղնձի համաձուլվածքից, արծաթից կամ ոսկուց: Հայելիներ են օգտագործել Շումերում, Եգիպտոսում, Ասիայի արևելքում, Լատինական և Կենտրոնական Ամերիկայում, բոլոր այն շրջաններում, որտեղ զարգացել են հնագույն քաղաքակրթությունները։ Ճապոնիայում հայելին համարվում է ինքնաճանաչման խորհրդանիշ։ Ըստ առասպելի՝ նախահայրը տվել է հայելին իր շառավիղներին, որպեսզի նրանք յուրաքանչյուր օր` առավոտյան և երեկոյան, ծնկաչոք խնդրեն հայելուց, որպեսզի ազատի իրենց չար մտքերից և զգացմունքներից։ Հետաքրքիր է, որ ժամանակակից հոգեբանները չեն հերքում նման սովորույթի օգտակարությունը` նրանք խորհուրդ են տալիս ներքին լարվածությունից և դեպրեսիայից ազատվելու համար հաճախակի «զրուցել» հայելու հետ։ Գիտնականներն արձանագրել են, որ հայելին հաճախ կանխում է ինքնասպանության փորձերը, այն դեպքում` եթե մարդն իր որոշումն իրագործելուց առաջ նայում է հայելուն։ Ճապոնիայում հայելին տեղադրում էին շքամուտքին կից, որպեսզի անդրադարձվեն նախանձը, չար մտքերը, բացասական էներգիան:вторник, 30 апреля 2013 г.
Հայելու գաղտնիքները
Posted on 02:07 by Unknown
Ամենայն հավանականությամբ, առաջին հայելին, որի մեջ մարդը տեսել է իր և շրջակա բնության արտացոլումը, ջուրն է, իսկ հաջորդը` օբսիդիանը`սատանի եղունգը։ Ավելի ուշ հայելիներ են պատրաստել պղնձի համաձուլվածքից, արծաթից կամ ոսկուց: Հայելիներ են օգտագործել Շումերում, Եգիպտոսում, Ասիայի արևելքում, Լատինական և Կենտրոնական Ամերիկայում, բոլոր այն շրջաններում, որտեղ զարգացել են հնագույն քաղաքակրթությունները։ Ճապոնիայում հայելին համարվում է ինքնաճանաչման խորհրդանիշ։ Ըստ առասպելի՝ նախահայրը տվել է հայելին իր շառավիղներին, որպեսզի նրանք յուրաքանչյուր օր` առավոտյան և երեկոյան, ծնկաչոք խնդրեն հայելուց, որպեսզի ազատի իրենց չար մտքերից և զգացմունքներից։ Հետաքրքիր է, որ ժամանակակից հոգեբանները չեն հերքում նման սովորույթի օգտակարությունը` նրանք խորհուրդ են տալիս ներքին լարվածությունից և դեպրեսիայից ազատվելու համար հաճախակի «զրուցել» հայելու հետ։ Գիտնականներն արձանագրել են, որ հայելին հաճախ կանխում է ինքնասպանության փորձերը, այն դեպքում` եթե մարդն իր որոշումն իրագործելուց առաջ նայում է հայելուն։ Ճապոնիայում հայելին տեղադրում էին շքամուտքին կից, որպեսզի անդրադարձվեն նախանձը, չար մտքերը, բացասական էներգիան:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
0 коммент.:
Отправить комментарий