
1800 թվականին Մյուրատը ամուսնանում է Նապոլեոնի քրոջ՝ Կարոլինա Բոնապարտի հետ։
1804 թվականին դառնում է Ֆրանսիայի մարշալ։
1808 թվականին ճնշել է Մադրիդի ապստամբությունը և դարձել Նեապոլի թագավոր։ Մասնակցել է Նապոլեոնի բոլոր պատերազմներին։
1815 թվականին պարտվել է Իտալիայում, ձերբակալվել է Կալաբրիայում և գնդակահարվել ավստրիական ռազմական դատարանի վճիռով։ Մյուրատը գրվել է Իոաշիվ, Յոխահիմ, նույնիսկ հայկական ձևով Հովակիմ։ Նա ծնունդով Ղարաբաղի Կրկժան գյուղից էր։ Երբ Նապոլեոնի զորքը գրավել է Մոսկվան, մարշալ Մյուրատը մարդիկ է ուղարկել իր հայ ծանոթներին գտնելու։ Ըստ ավանդության՝ եգիպտական արշավանքից հետո Մյուրատի մոտ են բերում երկու հայ մամլուքների։ Մյուրատը, տեսնելով նրանց, հարցնում է. «Ա՛ խոխեք, տյուք ղարաբաղցի՞ եք»։ Նրանցից մեկի անունը Պիեռ էր (Պետրոս, ազգանունը եղել է Ապրեսով), մյուսը՝ Ռուստամ կամ Ռուստան (ազգանունը Խաչատրյան, ծնվել է 1780 թվականին Թիֆլիսում՝ Հովհան Խաչատրյանի ընտանիքում)։ Կահիրեում, Ալեքսանդրիայում հաստատված երեխաները երբեմն հայտնվում էին մամլուքների շարքերում։ Այդպիսիք էին Պետրոսը և Ռուստամը։
1799 թվականին Բուրգերի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում եգիպտացիները պարտվեցին։ Քրիստոնեական արյունը հորդեց հայ տղաների մեջ, և նրանք նետվեցին ֆրանսիացիների գիրկը։ Նրանց ներկայացրին Մյուրատին, որն էլ տեղեկացրեց Բոնապարտին։ Ու երկու հայորդիները դարձան Բոնապարտի շքախմբի անդամ, պահպանելով մամլուքի իրենց կոչումը և հանդերձանքը՝ ծառայեցին ազնվորեն և քաջաբար։
0 коммент.:
Отправить комментарий