пятница, 10 мая 2013 г.



Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն «Մալագայի» (6:2) հետ Իսպանիայի առաջնության հերթական տուրի հանդիպման 26-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ, որը 200-րդն էր «Արքայական ակումբի» կազմում: Ի դեպ, պորտուգալացին այս արդյունքին հասավ 197-րդ հանդիպման ժամանակ, որն ամենաքիչն է ակումբի պատմության ընթացքում: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն աչքի է ընկել 54 անգամ: Ներկա պահին «Ռեալի» պատմության ընթացքում լավագույն ռմբարկուների ցուցակում նա զբաղեցնում է 6-րդ տեղը:
Հավելենք, որ «Արքայական ակումբի» կազմում Քրիշտիանուն հանդես է գալիս արդեն 4-րդ տարին: 2009-2010 թթ. մրցաշրջանում դարձել է 33, 2010-2011 թթ.` 52, 2011-2012 թթ.` 60 գոլի հեղինակ:

0 коммент.:

Отправить комментарий