
1. կնոջ առողջության պահպանմանը և ամրապնդմանը
2. պտղի ճիշտ զարգացմանը
3. ծննդաբերության և հետծննդյան շրջանի նորմալ ընթացքին
4. կնոջ օրգանիզմի նախապատրաստմանը երեխային կրծքով կերակրելուն:
Եթե հղիությունից առաջ կնոջ ապրելակերպը ճիշտ է եղել, ապա հղիության ընթացքում նրա ապրելակերպում փոփոխություն մտցնելո ւկարիք չկա:
Աշխատանքը նպաստավոր ազդեցություն է թողնում հղի կնոջ նյարդային համակարգի, սիրտ-անոթային համակարգի, շնչառական համակարգի,արյունաստեղծման և այլ օրգանների գործունեության վրա և լավացնում էնյութափոխանակությունը:
Անգործությունը, երկարատև պարկելը, նստելը նպաստում են,ճարպակալման, փորկապության, մկանային համակարգի թուլացման ևծննդաբերության ժամանակ ուժերի թուլացմամբ:Հղին պետք է խուսափիկտրուկ շարժումներից,ծանրություն բարձրացնելուց, գերծանրաբեռնվածությունից, պետք է ազատվի գիշերային հերթապահությունից ,ֆիզիկական գերաշխատանքից, որոնք բացասաբար են անդրադառնում հղիության ընթացքի վրա: Հղի կնոջը անհրաժեշտ է ապահովել 8 ժամ գիշերային քունը,զբոսանքը, ճիշտ սնվելը, սնունդը պետք է լինի լիարժեք, հարուստ սպիտակուցներով, վիտամիններով, ածխաջրատներով, իսկ հղիության վերջում պետք է սահմանափակեն աղը, և հեղուկները: Հղիության ընթացքում հղի կնոջը հակացուցված է ալկոհոլը, ծխելը, թմրադեղերը:Ծխող կանայք ունենում են անհաս և տհաս երեխաներ: Այդպիսի երեխաները ավելի հաճախակի են հիվանդանում մանկական հասակում:
0 коммент.:
Отправить комментарий