
Արդեն մի քանի ամիս է, ինչ «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթին վերաբերող նորությունները բոլորիս ուշադրության կենտրոնում են: Օրեր առաջ բոլորս մտահոգված էինք, թե ներկայացված երկրներից որոնք կանցնեն եզրափակիչ փուլ, դրանց շարքում կլինի՞ արդյոք Հայաստանը: Անկասկած: Հայաստանի ներկայացուցիչ «Դորիանս» խումբը Գոռ Սուջյանի գլխավորությամբ փայլուն ելույթ ունեցավ մայիսի 16-ին կայացած երկրորդ եզրափակիչ փուլին և անցավ եզրափակիչ փուլ, որն արդեն այսօր արժանացավ բոլորիս ուշադրությանը: Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում էր քսանվեց երկիր: Հայաստանը հանդես եկավ տասներկու համարի ներքո:
Անկեղծ ասած թե' նախընտրական փուլերում, թե' այսօր հնչած բոլոր երգերից հիշվող լինելու իր հատկությամբ, մեղեդայնությամբ և կատարման բարձր մակարդակով աչքի էր ընկնում մեր երկրի ներկայացուցչի` «Դորիանսի» կատարումը և “Lonely planet” երգը: Մյուս քսանհինգ երկրների երգերից ևս կարելի է առանձնացնել մի քանիսը, որոնք հիշվող ու մեղեդային էին, սակայն, իմ անձնական դիտարկմամբ, Հայաստանին զիջում էին: Ինչևէ, այսօր՝ մայիսի տասնութին, տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը, որին մասնակցում էին քսանվեց երկրներ` Ֆրանսիա, Լիտվա, Մոլդովա, Ֆինլանդիա, Իսպանիա, Բելգիա, Էստոնիա, Բելառուս, Մալթա, Ռուսաստան, Գերմանիա, Հայաստան, Նիդեռլանդներ, Ռումինիա, Միացյալ Թագավորություն, Շվեդիա, Հունգարիա, Դանիա, Իսլանդիա, Ադրբեջան, Հունաստան, Ուկրաինա, Իտալիա, Նորվեգիա, Վրաստան, Իռլանդիա:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց Դանիան՝ ՛՛Only teardrops՛՛ երգով: Հայաստանը գրավեց 18–րդ հորիզոնականը:
12 միավորը Հայաստանից Անդրեն փոխանցեց Ուկրաինային, իսկ իր ողջույնը Եվրատեսիլ 2006-ի մեր ներկայացուցիչը սկսեց իր երգի ՛՛should I live, should i die without your love՛՛ տողերով:
12 միավոր մենք ոչ մի երկրից չստացանք` այդպիսի բան դեռ չէր եղել մեր եվրատեսիլյան պատմության ընթացքում:
Իսկ արդեն այսօր՝ մայիսի 19-ին, Դորիանսի կիթառահար Գագիկ Խոդավիրդիի ծննդյան օրն է: ArmStar.am-ը, անկախ մեր զբաղեցրած հորիզոնականից, հպարտ է երկրպագել ու ցավալ Դորիանսի պես խմբի համար և սրտանց շնորհավորում է Գագիկին՝ տարեդարձի կապակցությամբ:
0 коммент.:
Отправить комментарий