
Հիշու՞մ եք մի քանի տարի առաջ ինչ խառնաշփոթ էին ստեղծել ճապոնական մինի համակարգիչները: Իհարկե, խոսքը գնում է հանրահայտ տամագոչիների մասին: 16-18 տարեկան և ավելի բարձր , ո՞վ չի հիշում այդ խաղալիքը: Բոլորը շատ մեծ ապրումներ են ունեցել այդ սարքի հետ կապված: Նրանք սնուցում էին, մեծացնում իրենց վիրտուալ կենդանիներին , սակայն մեկ շաբաթ կամ մի որոշ ժամանակ անց կենդանիները մահանում էին: Լեգենդներ էին տարածվել, թե երեխաները իրենց սպանում են այդ խաղի կերպարի մահվան հետ կապված: Այսօր խոսելու ենք տամագոչիի մասին , որը չշրջանցեց նույնիսկ փոքրիկ Հայաստանը:
Տամագոչի (たまごっち)
ստեղծվել է 1996 թվականի նոյեմբերի 23-ին Bandai ընկերության կողմից: Այն ստեղծվել է Akihiro Yokoi և Aki Maita-ի կողմից: Bandai ընկերությունը ճապոնական հայտնի ընկերություն է: Հիմնադրվել է 1950 թվականի հուլիսի 5-ին: 2005 թվականին դրությամբ ընկերությունը ուներ 973 աշխատակից: Ընկերությունը ղեկավարում է Kazunori Ueno-ն: Այդ մարդու ղեկավարության տարիներին ընկերություը առնվազն երկու աշխարհահռչակ արտադրանք է ներկայացրել` Digimon, Godzilla , Naruto և իհարկե Tamagotchi-ն: 1996-ից 2009 թվականների ընթացքում արտադրվել է տամագոչիի 44 տեսակ: 1997 թվականին արտադրողին նոբելյան մրցանակ է շնորհվում:
Այժմ խոսենք միայն տամագոչիի մասին: Տամագոչին իրենից ներկայացնում էր փոքրիկ համակարգիչ: Սարքը 5,3 սմ էր: Էկրանի ներքևի մասում կար 3 ստեղն: Խաղը կառավարվում էր հենց այդ երեք ստեղների միջոցով: Խաղում կար երեք ինդիկատոր՝ սովածության, ուրախության և դիսցիպլինայի: Համակարգչում երեխան ընտրում էր մեկ կենդանի և սկսում էր պահել , կերակրել, մաքրել այդ կենդանուն: Կախված տիրոջ ուշադրությունից կենդանին (այսուհետ կերպարը) կարող էր լինել լավ կամ վատ տրամադրության մեջ: Եթե կերպարը կերակրված էր և նրա հետևից տերը մաքրել էր , ապա կերպարը և՛ առողջ էր և ՛ երջանիկ: Իսկ եթե երկար ժամանակ տերը մոռացության էր մատնել կերպարին , այն տխուր էր և վատառողջ: Վատագույն դեպքում կերպարը կարող էր մահանալ: Այդ իսկ պատճառով տերերը մեծ կարևորություն էին տալիս սարքին, քանի որ չէին ցանկանում , որ իրենց իսկ ստեղծած և իրենց կողմից աճեցրած կերպարը մահանար: Սակայն նրանք ինչքան էլ լավ տերեր լինեին , մեկ է նրանց կերպարը մահանլու էր ՝ այս դեպքում տարիքից: Այո՛ , կերպարը մի օր մահանում էր , սակայն լինում էին դեպքեր որ կերպարները նորից վերակենդանանում էին: Ճապոնական տարբերակում նրանք վերակենդանանում էին ոգու տեսքով , իսկ միջազգային տարբերակում ՉԹՕ-ի միջոցով նրանք հետ էին գալիս իրենց երկրագունդ: Սարքը հատկապես սիրում էին այն երեխաները ովքեր հնարավորություն չունեին իրական կենդանիներ պահել, և այդ ցանկությունը նրանք բավարարում էին վիրտուալ կերպով:
Սակայն ինչպես ասում են ամեն ինչ էլ անցողիկ է : Սակայն որոշ բան էր ինչքան էլ որ անցողիկ են, մեկ է իրենց հետքն են թողում մարդկանց և պատմության վրա: Եթե չլիներ տամագոչին դժվար թե մենք տեսնեինք The Sims հայտնի խաղը:
0 коммент.:
Отправить комментарий