Հակիրճ Տեղեկություն
Sony ընկերությունը 2008 թվականի հուլիսի 20-ի տվյալներով վաճառել է 102 միլիոն 490 հազար PlayStation 1: Այն հանդիսանում է 2008 թվականի Grand Turismo մրցանակակիր և բեսթսելլեր առհասարակ: Սարքի սկզբնական գինը $299 էր: Սարքը այնքան էր ոգեշնչել Microsoft-ի ղեկավար Բիլ Գեյթս-ին , որ նա հայտարարել էր, որ Microsoft-ը ցնցված է PS-ով: Այո՛, Գեյթսը չէր ստել: Վառ ապացույցը այն է, որ մի քանի տարի անց Microsoft-ը սկսեց մրցակցել Sony-ի հետ իր Xbox-ով: 2007 թվականի սեպտեմբերի 30-ի տվյալներով 7918 խաղ և հավելված էր ստեղծվել PS-ի համար:
Շարունակություն . . .
Վերջապես եկավ այն պահը, երբ պետք է մարդկանց ներկայացվեր այն սարքը, որը ամբողջովին պետք է փոխեր խաղային շուկան: 1994 թվականի դեկտեմբերի 3-ին մեկնարկեց PS-ի վաճառքը: Արդյունքները երկար սպասել չտվեցին: 1995 թվականի սեպտեմբերի 5-ին մեկնարկեց վաճառքը նաև ԱՄՆ-ում: Եվրոպայում այն մեկնարկեց նույն թվականի սեպտեմբերի 29-ին:
ԱՄՆ-ում վաճառքը պլանավորվածից լավ եղավ: Վերլուծաբանների կարծիքով դրա համար պատճառ հանդիսացավ այն փաստը , որ մինչ սարքի վաճառքի մեկնարկը բավականին մեծ քանակությամբ խաղեր արդեն իսկ վաճառվում էին , և գնորդները մեծ ընտրության հնարավորություն ունեին: Մեկ այլ պատճառ էլ բավականին ցածր գինն էր՝ ընդամենը $ 299:
Sony և Namco ընկերությունները ստեղծեցին հին խաղերի շարունակությունները: Այդ քայլով նրանք էլ ավելի շատ գնորդներ ձեռք բերեցին:
Բացի խաղեր խաղալուց մարդիկ կարող էին CDDA ֆորմատով երգեր լսել և MPEG1 ֆորմատի վիդեոներ դիտել:
Sony ընկերությունը 2000 թվականին ներկայացնում է PSone-ը: Այն PS-ի թարմացումն էր: PSone ավելի կոմպակտ էր: Մոտավորապես մեկ երրորդ մասով ավելի փոքր էր քան PS-ը: Psone-ը PlayStation-ների ամբողջ պատմության ընթացքում ամենաշատ վաճառված մոդելն է:
Բացի այս երկու մոդելներից գոյություն է ունեցել նաև ԿԱՊՈՒՅՏ և ՍԵՎ PS1: Այստեղ խոսքը ամենևին էլ կոսմետիկ հարդարանքի մասին չէ խոսքը: Կապույտ PlayStation-ները նախատեսված են եղել խաղեր և ծրագրեր մշակողների համար, սակայն այնուամենայնիվ սև շուկայում նրանք հայնտվել են և այն էլ բավականին բարձր գնով:
Կապույտ PS-ները իրենց ֆունկցիաներով և ներքին հզորությամբ չէին գերազանցում ‘‘հասարակ մահկանացուների’’ համար ստեղծված սարքերին: Միակ առավելությունը այն էր, որ սկավառակը կապ չուներ, թե որ տարածաշրջանի համար էր ստեղծված:
Սև PS-ը նախատեսված էր սիրողական մակարդակի ծրագրավորորղների համար , որոնք ցանկանում էին ստեղծել խաղեր: Սարքը $750 էր: Սարքի հետ տրվում էր նաև ծրագրեր և խաղեր մշակելու ինստրուկցիա և անհրաժեշտ սարքավորումներ:
2006 թվականի մարտի 3-ին Sony-ն հայտարարեց , որ դադարեցնում է սպասարկել PS և PS1 խաղային համակարգիչները, սակայն կշարունակի արտադրել աքսեսուարներ , քանի որ աքսեսուարները համատեղելի են նաև PS2-ի և PS3-ի հետ:
Անկեղծ ասած PlayStation-ը շատ բան փոխեց մարդկանց կյանքում: Խաղասերների համար PlayStation-ը մի նոր ռենեսանս էր: Նոր խաղեր, նոր հնարավորություններ մրցելու ընկերներ հետ և վերջապես նոր սարք, որը երջանկացրեց շատերին՝ թե՛ օգտագործողներն , ովքեր անմոռանալի պահեր ապրեցին, թե՛ արտադրողներին , ովքեր ահռելի գումարներ վաստակեցին:
ԱՌԱՋԻՆ ՄԱՍԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԿԱՐԴԱԼ ԱՅՍՏԵՂ





0 коммент.:
Отправить комментарий