Անգղ ամրոցի ճակատամարտ: Հաջորդել է Ավարայրի ճակատամարտին: Բակ իշխանի գլխավորած Հայկական բանակը ետ մղեց ամրոցը պաշարած Պարսից թագավորության բանակի գրոհները, սակայն պարենի անբավարարության պատճառով չկարողանալով շարունակել պաշտպանությունը, գիշերով ճեղքեց թշնամու պաշարման օղակը և հեռացավ:
Հայերը կորցրին մոտ 50 սպանված և վիրավոր, 213 գերի, որոնցից շատերը հետագայում սպանվեցին, թշնամին՝ մոտ 600 զինվոր:
Անգղ ամրոցի ճակատամարտը (451) իր գեղարվեստական արտացոլումն է գտել Հայկ Խաչատրյանի «Վաչագան Բարեպաշտ» պատմավեպում:
0 коммент.:
Отправить комментарий