среда, 29 мая 2013 г.

Դեդ Հասանի թոռը հանդես է գալիս Կիևի Դինամոյում
Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են, որ Կիևի «Դինամոյի» փոխարինողների կազմում հանդես եկող 23-ամյա Օմար Ֆարոյանը հանգուցյալ Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) թոռն է:

«Դինամո-2»-ի ավագ մարզիչ Անդրեյ Հուսինը չի ցանկացել մանրամասներ հաղորդել Ֆարոյանի վերաբերյալ. «Ինձ ֆուտբոլի մասին հարցրեք, իսկ այդ մասին ես չեմ խոսի: Այո, կան նման խաղացող, բայց նրա ընտանիքի մասին մեկնաբանություններ չեմ անի»:

Օմարի ծանոթները պատմել են, որ նա բարեհամբյուր երիտասարդ է և միշտ պատրաստ է ձեռք մեկնել ընկերներին: Նա մի քանի անգամ օգնել է խաղընկերներին, երբ նրանցից գողացել են ավտոմեքենաներ:

«Շատերը գիտեին նրա ամենակարող պապիկի մասին, ուստի խնդրում էին նրան օգնել, և նա երբեք չէր մերժում: Ավտոմեքենաներն արագորեն գտնում էին»,-գրում է gazeta.ua-ն:

Հիշեցնենք, որ «օրենքով գող» Դեդ Հասանը Մոսկվայում սպանվեց այս տարվա հունվարի 16-ին:

0 коммент.:

Отправить комментарий