
Ներկայացնենք ուշագրավ փաստեր այն մասին, թե ինչպես է կապ ստեղծվում մեր մոլորակի մայրցամաքների միջև, թե ինչպես է մալուխը տեղադրվում օվկիանոսի խորքում, և ամենակարևորը, թե ինչպես է ստեղծվել ինտերնետի համաշխարհային ցանցը:
Այն, ինչ դուք տեսնում եք վերևում, դա կապի ստորջրյա մալուխ է:
Նրա տրամագիծը 69 մմ է, սակայն հենց ինքն է փոխանցում կապի միջազգային տրաֆիկի 99%-ը (այսինքն ինտերնետ, զանգ և նմանատիպ այլ տվյալներ): Միավորում է այն մեր մոլորակի բոլոր մայրցամաքները, բացառությամբ Անտարկտիդայի: Այդ զարմանալի օպտիկամանրաթելային մալուխները անցնում են բոլոր օվկիանոսների միջով:
Ստորջրյա մալուխային ցանցի աշխարհի քարտեզը
Մեծացնելու համար սեղմեք նկարի վրա
Մեծացնելու համար սեղմեք նկարի վրա
Դա "CS Cable Innovator" է, որը մշակվել է հատուկ օպտիկամանրաթելային մալուխները տեղադրելու համար և հանդիսանում է աշխարհի ամենահզոր նավը: Այն կառուցվել է Ֆինլանդիայում 1995թ-ին, և օժտված է 145 մետր երկարությամբ և 24 մետր լայնությամբ: Այն ի վիճակի է տեղափոխել մինչև 8500 տոննա օպտիկամանրաթելային մալուխ: Նավն ունի 80 խցիկ, որոնցից 42 –ը նավապետների համար է, 36 –ը՝ անձնակազմի, և երկուսը լյուսք խցիկներ են: Առանց տեխնիկական սպասարկման և վերալիցքավորման այն կարող է աշխատել մինչև 42 օր, իսկ եթե նրան ուղեկցի սատարման նավը, ապա՝ 60 օր:


Ի սկզբանե, ստորջրյա մալուխները “կետ-կետ” տեսակի հասարակ միացում էին: Այսօր ստորջրյա մալուխները ավելի են բարդացել և կարող են կիսվել և բաժանվել անմիջապես օվկիանոսի խորքում:

2012թ-ին 100 Գբիթ/վ թողունակությամբ տվյալները փոխանակելու ստորջրյա ջրանցք է ներկայացվել: Ձգվում է այն ողջ Ատլանտյան օվկիանոսով և նրա խորությունը հավասար է 6000 կիլոմետրի: Պատկերացրեք, որ երեք տարի առաջ կապի միջատլանտյան ջրանցքի թողունակությունը 2,5 անգամ ավելի փոքր էր և հավասար էր 40 Գբիթ/վ-ի: Այսօր "CS Cable Innovator"-ի նման նավերը մշտապես ջանում են մեզ ապահովել արագ միջմայրցամաքային ինտերնետով:
Կապի ստորջրյա մալուխի բաղադրությունը

1. Պոլիէթիլեն
2. Մայլարային ծածկույթ
3. Բազմաջիղ պողպատյա լարեր
4. Ալյումինե պաշտպանություն ջրից
5. Պոլիկարբոնատ
6. Պղնձե կամ ալյումինե խողովակ
7. Վազելին
8. Օպտիկական մանրաթելեր

Ահա այդպիսի տեսք ունեն մալուխներն օվկիանոսի հատակում: Իսկ ինչպիսի՞ էկոլոգիական հետևանքներ կարող են ունենալ հեռահաղորդակցման մալուխները ծովի խորքում: Ինչպե՞ս է դա ազդում օվկիանոսի խորության և այնտեղ ապրող կենդանիների վրա: Չնայած վերջին հարյուրամյակի ընթացքում կապի միլիոնավոր կիլոմետրանոց մալուխներ են տեղադրվել ծովի հատակում, սակայն դա ոչ մի կերպ չի ազդել ստորջրյա բնակիչների վրա: Վերջին հետազոտության համաձայն, մալուխը շատ չնչին ազդեցություն է ունենում ծովում ապրող կենդանիների վրա: Վերևում ներկայացված նկարում տեսնում ենք տարատեսակ ծովային կենդանիներ, որոնք ապրում են ստորջրյա մալուխի կողքին, որն անցնում է մայրցամաքային Half Moon Bay ելուստով: Այստեղ մալուխն ունի ընդամենը 3,2 սմ հաստություն:

Շատերը վախենում էին, որ մալուխային հեռուստատեսությունը կծանրաբեռնի ալիքները, սակայն իրականում այն ավելացրել է ծանրաբեռնվածությունը ընդամենը 1 տոկոսով: Ի դեպ, մալուխային հեռուստատեսությունը, որը կարող է անցնել ստորջրյա ալիքներով, արդեն իսկ օժտված է 1 Տերաբիթ թողունակությամբ: Եվ եթե ցանկանում եք գնել այդպիսի միջատլանտյան մալուխ, ապա այն կարժենա 200-500 միլիոն դոլար:
0 коммент.:
Отправить комментарий