
Մարտի վերջերին թողարկված վերջին Chrome 26 տարբերակում Google-ն ավելացրել է մի շարք նոր գործառույթներ, ինչպես նաև վերացրել է հներից մի քանիսը: Ամենաուշագրավ գործառույթների շարքում կարելի է հիշատակել քերականությունը ուղղող Spell Checker-ի կատարելագործված մոդելը, որը թարմացվել է բոլոր լեզուների համար: Բառարանի թարմացումն այժմ այլ տեղեկատվության հետ միասին սինխրոնացվում է համակարգիչների միջև, որն էլ սինխրոնացնում է վեբ-զննարկիչը:
Windows –ի համար նախատեսված Chrome 26-ում աշխատանքային սեղանի վրա պիտակներ պահելու հնարավորություն է հայտնվել, որոնք համապատասխանում են տարբեր պրոֆիլներին: Մի քանի մարդիկ, ովքեր աշխատում են մեկ համակարգչով, այսուհետև կարող են ամենքն իրենց համար ստեղծել արագ հղում, որը կհամապատասխանի կարգավորումների, էջանիշների, պատմության որոշակի հավաքածուին:
Վեց հնարքները ձեզ կօգնեն Google Chrome-ն ավելի արդյունավետորեն օգտագործելու հարցում՝
Հնարք №1՝ Սկսեք մուտքագրել youtube.com: Հուշումը հայտնվելուց հետո սեղմեք Tab ստեղնը: Այժմ որոնման տողը վերափոխվել է և դարձել youtube.com կայքով որոնման տող: Այդ հնարքը կաշխատի նաև այլ կայքերի հետ, եթե դրանց որոնման համակարգը ճանաչվի զննարկչի կողմից:
Հնարք №2՝ Եթե նոր էջանիշում հղումը բացելու համար դուք միշտ նրա վրա սեղմում էիք մկնիկի աջ կոճակով և ընտրացանկից ընտրում էիք համապատասխան կետը, ապա կուրախանաք լսել, որ կա շատ ավելի հասարակ միջոց: Հղումի վրա սեղմեք մկնիկի մեջտեղի կոճակով և այն ավտոմատ կերպով կհայտնվի նոր էջանիշում՝ առանց նրան միանալու: Ձեր մկնիկը մեջտեղի կոճակ չունի՞: Խնդիր չէ: Միաժամանակ սեղմեք Control-ն (Mac –ի համար Command ) ու մկնիկի ձախ կոճակը և կստանաք միևնույն արդյունքը:
Հնարք №3՝ Shift+մկնիկի մեջտեղի կոճակը (կամ Shift+Control/Command+մկնիկի ձախ կոճակը) միաժամանակ սեղմելով դուք հղումը կկարողանաք բացել նոր էջանիշում՝ միաժամանակ միանալով նրան:
Հնարք №4՝ Հղումը նոր էջանիշում բացելու ևս մեկ մեթոդ: Ուղղակի հղումի վրայով անցկացրեք մկնիկը և քաշեք նրան էջանիշի մեջ: Այժմ դուք կարող եք ընտրել էջանիշի գտնվելու վայրը, որում կբացվի նոր հղումը՝ առջևում, հետևում կամ արդեն բացված էջանիշների մեջտեղում:
Հնարք №5՝ Ցանկանում ե՞ք որոնում կատարելու նպատակով բառը քոփի փեսթի անհրաժեշտությունից խուսափել; Տեքստում նշեք այդ բառը (կամ արտահայտությունը) զննարկիչի էջում և տեղափոխեք այն որոնման դաշտ (օմնիբոքս): Որոնման արդյունքում էջը կբացվի ավտոմատ կերպով (միայն Windows-ի համար): Համաձայնվեք, որ դա շատ ավելի հեշտ է, քան copy paste-ը:
Հնարք №6 ՝ Ինչպե՞ս պատճենել տեսքտը զննարկիչից և տեղադրել այն փաստաթղթի կամ նամակի մեջ՝ զերծ մնալով ֆորմատավորումից: Պատճենելուց օգտագործեք Ctrl/Command+C դասական կոմբինացիան, իսկ տեղադրելիս՝ Ctrl/Command+Shift+V-ն:
0 коммент.:
Отправить комментарий