Գուանահուատոյի (Մեքսիկա) ամենահայտնի տեսարժան վայրը Մումիաների Թանգարանն է, տեղակայված է քաղաքային գերեզմանատան մոտ: Թանգարանում տեղադրված մումիաների հավաքածուն, բնական մումիաֆիկացված նմուշներ են, որոնք հարեւան գերեզմանատնից են:
Թանգարանում ընդամենը 111 մումիա կա (դրանց մեծ մասը կանայք են, կան նաեւ մի քանի տղամարդ եւ 20 երեխա), բայց 111 -ից միայն 59 են դրված ցուցադրության: Համարյա բոլորը հասարակ մարդիկ են եղել, (հանքագործներ, ֆերմերներ), մահացել են 1850 մինչեւ 1950 թթ.. ընկած ժամանակահատվածում: Թանգարանում երեխաների որոշ մումիաներ համարվում են աշխարհում ամենափոքր մումիաները: Կա նաեւ ծնունդի կամ աբորտի ժամանակ մահացած կնոջ մումիա (չորացած ընկերքի հետ միասին )
Գուանահուատոյի մումիաների հավաքածուն ամենամեծն է համարվում Արեւմտյան կիսագնդում:

0 коммент.:
Отправить комментарий