«Բարսելոնի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կդառնա ֆիլմի հերոս, որը պատրաստվում է նկարել «Eric Pictures Croup» ընկերությունը:
Վերջին մի քանի տարիներին խոսակցություններ կային, որ Լեոյի կենսագրությունը կարող է դառնալ ֆիլմի սյուժե, և հիմա այդ գաղափարը շատ մոտ է իրականություն դառնալուն: Նշվում է, որ «Eric Pictures Croup» ընկերությունն աշխատանքները կսկսի առաջիկա ամռանն ու ավարտին կհասցնի 2014 թ.` Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության մեկնարկից առաջ:
Ֆիլմի պրոդյուսերները ձեռք են բերել Լուկա Կայոլայի «Մեսսի. մի տղայի պատմություն, ով դարձավ լեգենդ» գրքից օգտվելու իրավունքը, որում արգենտինացու կենսագրությունը պաշտոնական չի համարվում, սակայն շատ մոտ է նրա անցած ուղուն:
Ֆիլմը կնկարահանվի Սիլվեսթեր Ստալոնեի «Ռոկիի» ոճում և մեզ կպատմի մի համեստ երիտասարդի մասին, ով հաղթահարում է իր ֆիզիկական թերություններն ու դառնում ֆուտբոլի պատմության հերոսներից մեկը: Նախագծի իրականացնողներից մեկի խոսքերով` ֆիլմի նպատակը դրական լիցքն է և հասարակությանը կցուցադրի, որ մարդը կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն:
0 коммент.:
Отправить комментарий